Իրանը ռուսական «Տոպոլ» ռադիոէլեկտրոնային համակարգով է չեզոքացրեկ Մակսի Starlink ցանցը ՀՀ-ում սպանված Բայմուրադովայի մարմինը երեք ամսի է չեն կարողանում հուղարկավորել Ներկա ցնցող իրադարձությունները զարմացրել են նույնիսկ միջուկային ապոկոլիպսիսից անգամ աչքը չթարթող Մեդվեդևին ՇՏԱՊ. Նարեկ Սամսոնյանին հիվանդանոց են տեղափոխել. իրավապաշտպան «Ինչու»-ների պատասխանը տվել է Հովնան Սրբազանը. Կոտայքի թեմի առաջնորդը թիկնապահների ուղեկցությամբ «փախավ» լրագրողներից Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում Զախարովան արձագանքել է Սոլովյովի՝ Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններին ՖՈՏՈ. Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել․ Արմեն Աշոտյան Անիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու

Պետրոսը վերածվել է «լացի պատի», Ժաննան՝ Ադրբեջանի դեսպանի

Վերլուծություն

Հայաստանի իշխանական վերնախավում, կարծես, նոր պաշտոններ են ձեւավորվում. մեկը դարձել է լացի պատ՝ իշխանական քարոզչության ֆոնին, մյուսը՝ Ադրբեջանի ոչ պաշտոնական ներկայացուցիչ՝ միջազգային սպորտային հարթակներում։

Խոսքը, ժամանակին հականժդեհյան հայտարարությամբ աչքի ընկած, իսկ ի պաշտոնե Հայ եկեղեցու պատմությունը դպրոցական առարկաների ցանկից զեղչած, Հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դարձրած ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասին է, ով հայ մարզիկի արժանապատվության հրապարակային պաշտպանության փոխարեն՝ նախընտրեց հանդես գալ որպես «սպորտը քաղաքականությունից զերծ պահելու» քարոզով՝ փաստացի կրկնելով ադրբեջանական թեզերը։

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի քայլը՝ միջազգային մրցաշարում իր մարզաշապիկի վրա «Ադրբեջան» բառը ժապավենով փակելը, վաղուց դուրս է եկել զուտ մարզական միջադեպի սահմաններից։ Դա արժանապատվության քայլ էր։ Քաղաքական էր։ Եվ այո՛, ճիշտ էր։

Մինչ Ադրբեջանը պետական մակարդակով բողոք է ներկայացնում միջազգային ֆեդերացիային, մինչ ադրբեջանական մեդիան պահանջում է պատժել հայ մարզիկին, Հայաստանի իշխանությունն ընտրում է ամենահարմար դիրքը՝ չեզոքության իմիտացիան: Իսկ «չեզոքությունը» այս դեպքում նշանակում է մի բան. հայ մարզիկը մնում է անպաշտպան:

Ժաննա Անդրեասյանի հայտարարությունը, թե «սպորտը պետք է լինի սպորտի մասին», առաջին հայացքից կարող է թվալ անմեղ ու նույնիսկ գեղեցիկ։ Բայց իրականում սա դասական քաղաքական մանիպուլյացիա է։ Երբ միջազգային ֆեդերացիան հնգամյա պայմանագիր է կնքում Ադրբեջանի պետական կառույցի հետ, երբ մարզիկներին պարտադրվում է կրել «Ադրբեջան» գրությամբ համազգեստ, երբ նույն Ադրբեջանը սպորտը վերածում է իր միջազգային իմիջի մաքրազերծման գործիքի, այդ պահին «սպորտը քաղաքական չէ» արտահայտությունը դառնում է քաղաքական դիրքորոշում՝ հօգուտ Ադրբեջանի:

ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ՝ ՄԻԱՅՆԱԿ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼՈՒՌ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ճիշտ է նկատում. երբ իշխանությունը հայտարարում է, թե ինչ-որ բան քաղաքական չէ, դա արդեն քաղաքական հայտարարություն է։ Իսկ երբ այդ հայտարարությունը հնչում է հայ մարզիկի դեմ կիրառված պատժի ֆոնին, այն այլեւս չի կարող ընկալվել որպես անտեղյակություն։ Դա ընտրություն է։

Հիշեցնենք. 2022 թվականից հետո ռուս եւ բելառուս մարզիկները զրկվեցին իրենց ազգային խորհրդանիշներից՝ բացառապես քաղաքական որոշմամբ։ Այդ ժամանակ, որ «սպորտը սպորտի մասին է» ոչ ոք չէր հիշում։ Բայց երբ հարցը վերաբերում է Ադրբեջանին, որը դեռ երեկ պատերազմ էր վարում Հայաստանի դեմ, որը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, հանկարծ պարզվում է, որ մարզիկը պարտավոր է կրել «Ադրբեջան» գրությունը, իսկ դրա դեմ բողոքող հայը պետք է տուգանվի։ Եվ այս ֆոնին Հայաստանի ԿԳՄՍ նախարարն ի՞նչ է անում։ Հարցում է ուղարկում ֆեդերացիա՝ պարզելու համար, թե ինչու է հայ մարզիկը փորձել պահպանել իր արժանապատվությունը։

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի արձագանքը լավագույնս բնութագրում է իրավիճակի աբսուրդը։ Մարդը բառացիորեն շոկի մեջ է եղել՝ ստանալով ԿԳՄՍ փոխնախարարի հարցումը։

«Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է եւ կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»,- ի պատասխան գրել է ֆեդերացիայի նախագահը: Այսինքն՝ այն, ինչ պարզ է յուրաքանչյուր հայի համար, պարզ չէ նախարարության համար։ Կամ ավելի ճիշտ՝ պարզ է, բայց արի ու տես՝ անհարմար։

Այնուհանդերձ, նկատենք, որ մարզիկ Միքայել Միքայելյանի քայլը ցույց տվեց, որ Հայաստանում դեռ կան արժանապատիվ մարդիկ։ Իսկ Ժաննա Անդրեասյանի արձագանքը եւս մեկ անգամ փաստեց, որ իշխանության ներսում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են այդ արժանապատվությունը զոհաբերել «քաղաքական չեզոքության» անվան տակ։ Եվ, ի վերջո, երբ հայ նախարարն ավելի արագ է արձագանքում ադրբեջանական բողոքին, քան հայ մարզիկի նվաստացմանը, հարց է առաջանում՝ ո՞ւմ նախարարն է նա իրականում։ Եվ այդ հարցը, ցավոք, այլեւս հռետորական չէ:

Այս պատմությունը սպորտի մասին չէ։ Սա այն մասին է, թե ինչպես են իշխանության բերել մարդկանց, որոնք ազգային արժանապատվությունը համարում են խանգարող հանգամանք, իսկ օտարի պահանջը՝ գործելու ուղեցույց։ Երբ նման կադրերն են որոշումներ ընդունում, մարզիկը մնում է մենակ, պետությունը՝ լուռ, իսկ երկիրը՝ հերթական անգամ նվաստացված։

ԵՐԲ ԱՄՈՒՍԻՆՆ ԷԼ ՀԵՏ ՉԻ ՄՆՈՒՄ

Ի դեպ, Ժաննա Անդրեասյանից հետ չի մնում նաեւ նրա ամուսինը՝ Հանրային հեռուստատեսության մեկնաբան եւ հաղորդավար Պետրոս Ղազարյանը, ում մոտ հյուր գնալը հարկատուների հաշվին վաղուց վերածվել է իշխանական լացուկոծի հիմնական հարթակի։

Մեր հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունն այնքան է իջեցրել իր նշաձողը, որ այսօր գրեթե չի տարբերվում Փաշինյանի ընտանեկան կայքի կամ նիկոլական քարոզչական այլ արտադրանքներից։

Այս խայտառակ դարձած կառույցի եթերով վերջերս իշխանության խոսափող Պետրոս Ղազարյանն ուղիղ եթեր էր տրամադրել իր ծառայությունը Շվեյցարիայում ավարտող Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հայր Գուսան վարդապետ Ալճանյանին։ 37-րոպեանոց այդ «հարցազրույցն» ավելի շատ հիշեցնում էր նեղացած պատանու լացուկոծ, ոչ թե հոգեւորականի պատասխանատու խոսք։ Ամբողջ ընթացքում վերջինս փորձում էր համոզել, թե իբր Եկեղեցին ունի «լուրջ խնդիրներ», որոնք կարոտ են «բարեկարգման», սակայն ակնհայտ էր, որ նրա իրական մղումները խիստ անձնական բնույթի են։

Եթե կարճ ձեւակերպենք՝ Հայր Գուսանը պարզապես եկել էր հայտնելու, որ իրեն հեռացնում են զբաղեցրած առաջնորդական տեղապահի պաշտոնից, եւ ինքը սկսել է աթոռակռիվ։ Թեեւ սեփական ծառայության մասին խոսում էր մեծ ակնածանքով եւ ինքնագովասանքով, միաժամանակ դժգոհում էր համայնքի «խանգարող» ներկայացուցիչներից՝ տողատակում փաստացի ընդունելով, որ իր գործունեության ընթացքում հասցրել է շվեյցարահայ համայնքը բաժանել «յուրայինների» եւ «ոչ յուրայինների»։

Ավելի զավեշտալին այն է, որ ըստ իր իսկ խոսքի՝ ինքը նույնիսկ պատկերացում չունի, թե Փաշինյանն ինչ «բարեփոխումների» ծրագիր է ներկայացրել, սակայն այնտեղ տեսնելով Վեհափառ Հայրապետի հեռացման պահանջը՝ անմիջապես միացել է այդ օրակարգին։

Հայր Գուսանը նաեւ չվարանեց բողոքել Երուսաղեմի հայոց միաբանությունից՝ հայտարարելով, թե իբր ստացել է «սպառնալից նամակ»։ Այսինքն՝ եթե Երուսաղեմի պատրիարքարանը նամակ է հղում՝ հորդորելով կանգ առնել եկեղեցական կարգազանցության ճանապարհին, դա արդեն որակվում է որպես «սպառնալիք»։

Հետաքրքիր է, որ արդեն մեկ շաբաթ է` իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ Փաշինյանի գլխավորությամբ, օր ու գիշեր շնորհակալություն են հայտնում Հայր Գուսանին իրենց նախաձեռնած հերձվածը «հարստացնելու» համար։ Իսկ այս հարցազրույցից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ գործ ունենք հերթական աբիժնիկացած կերպարի հետ, ով, իր շահերի սպասարկումը չստանալով, պատրաստ է ստորագրել ցանկացած թղթի տակ՝ միայն թե իր անձնական պահանջները բավարարվեն։

Եզրակացությունը պարզ է. Հայ Եկեղեցին երբեք չի կարող եւ չի ծառայել որեւէ մեկի անձնական հաշիվներ մաքրելու համար։ Այն, ինչ այսօր կատարվում է, ոչ թե եկեղեցու «բարեփոխում» կամ «մաքրում» է, այլ որոշ մարդկանց նեղ անձնական պայքար՝ փաթեթավորված գեղեցիկ ու խաբուսիկ բառերով։

Վերոնշյալ ամուսինների ամբողջ պատմությունը մեկ պարզ ճշմարտություն է բացահայտում. եթե Հայաստանը այսօր թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այս աստիճանի քաղաքական, գաղափարական ու ինստիտուցիոնալ առումով գաղութացված չլիներ, Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍ նախարարությունում լավագույն դեպքում սուրճ դնող քարտուղարուհու հաստիք էլ չէր զբաղեցնի, իսկ Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստատեսությունում՝ առավելագույնը պահակի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Իրանը ռուսական «Տոպոլ» ռադիոէլեկտրոնային համակարգով է չեզոքացրեկ Մակսի Starlink ցանցըՀՀ-ում սպանված Բայմուրադովայի մարմինը երեք ամսի է չեն կարողանում հուղարկավորելՆերկա ցնցող իրադարձությունները զարմացրել են նույնիսկ միջուկային ապոկոլիպսիսից անգամ աչքը չթարթող ՄեդվեդևինՇՏԱՊ. Նարեկ Սամսոնյանին հիվանդանոց են տեղափոխել. իրավապաշտպան«Ինչու»-ների պատասխանը տվել է Հովնան Սրբազանը. Կոտայքի թեմի առաջնորդը թիկնապահների ուղեկցությամբ «փախավ» լրագրողներիցՆիկոլ Փաշինյանը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցումԶախարովան արձագանքել է Սոլովյովի՝ Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններինՖՈՏՈ. Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել․ Արմեն ԱշոտյանԱնիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անումՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբԳիտնականները հայտնաբերել են միրգ, որը ձեզ ավելի խելացի է դարձնումՕձին պետք է ջախջախես, նախքան նրա կծելը․ Իրանցի հայտնի միջազգայնագետը կիսում է ՀՀ-ում Իրանի դեսպանի մտահոգությունները Սուրբ Փրկիչ եկեղեցում պատարագի է մասնակցում․ ներկա է նաև Կոտայքի թեմի առաջնորդըԿենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինենՀանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՎերջում մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ` մեր ընկերների լռությունը. Նարեկ Սամսոնյանի ուշագրավ նամակը «…փնտրեք նրան բոլոր նրանց մեջ, ում կյանքին նա երբևէ դիպել է». Արտավազդ Սահակյանի որդու հոր լուսանկարին կից գրառումըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Լիքը եկեղեցի կա, որոնց շիրիմների վրա պիտի անցնես. Վրեժ Դուրգարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված