Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ

Արցախի արդեն նախկին հերոսը դեպրեսիայի մեջ է

Մամուլի տեսություն

Արցախի հերոսի կոչումից իրեն զրկելու մասին Արցախի նախագահի որոշումը գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը ցնցումներով է ընդունել։ Նրա մերձավորներից մեկը մեզ պատմեց, որ Շաքարյանն արդեն քանի օր է՝ դեպրեսիայի մեջ է, չի շփվում մերձավորների հետ, հեռախոսազանգերին չի պատասխանում։ Հիշեցնենք․ նա մասնակցում էր Սուրբ ծնունդի օրը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հակաեկեղեցական «ուղտերթին», որից օրեր անց ԱՀ ԱԺ նախագահի հրամանով զրկվեց հերոսի կոչումից։ Շաքարյանն Արցախում եղել է զորամիավորման հրամանատար, հարգված զինվորական, Հայաստանում տեւական ժամանակ ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալն էր, իսկ վերջերս պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել, քանի որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթով պայմանավորված՝ պետի պարտականությունները կասեցվել են։ Կարեն Շաքարյանը չնայած աչքի է ընկել հականիկոլական իր դիրքորոշումներով եւ նեղ միջավայրում չի էլ թաքցրել այդ մասին, սակայն «ուղտերթին» մասնակցել է, որ հավատարմություն հայտնի Փաշինյանին եւ նշանակվի պետի պաշտոնում։ Ավելին, որոշ տեղեկություններով՝ իր ղեկավարած բաժնի գրեթե բոլոր աշխատակիցներին պարտադրել է քաղաքացիական հագուստով մասնակցել երթին, որին նաեւ ՊՆ բազում այլ աշխատակիցներ են մասնակցել։ Եթե նախկինում նման բան լիներ, եւ ապաքաղաքական կառույցի ներկայացուցիչները մասնակցեին քաղաքական ղեկավարի կազմակերպած հավաքին, ապա տիեզերական մասշտաբի վայնասուն կբարձրացնեին։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ