Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ

Կմիանա՞ Սահակ Մաշալյանը Վեհափառ Հայրապետի դեմ արշավին. «Իրավունք»

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը տասը եպիսկոպոսների հայտարարությունից հետո այլեւս ոգեւորված չի սատարում է Վեհափառ Հայրապետին։ Այս մասին Iravunk.com-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ընդգծելով․

-Մինչեւ վերջերս Սահակ Մաշալյանը բոլոր հոգեւորականների նման Կաթողիկոսի հանդեպ հավատարմության երդում էր տալիս , բայց տասը եպիսկոպոսների հայտարարությունից հետո վերջինս կրավորական կեցվածք է ընդունել, ավելին դարձել է լռելյալ ու չեզոք է դարձել։ Այդ հայտարարությունից հետո նա սկսել է հետ քաշվել, թեեւ բացահայտ կերպով դեռ դիրքորոշում չի հայտնել։

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ նա եւս միանա տաս եպիսկոպոսներին։

-Ոչ, նրանց միանալու հավանականությունը չեմ տեսնում, բայց այլեւս նախկինի եռանդով չի կանգնելու Կաթողիկոսի կողքին։ Թեեւ ոչինչ բացառած չէ, իրավիճակը զարգանում է ժամ առ ժամ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ