Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)

Օդի ջերմաստիճանը 10-13 աստիճանով կնվազի․ ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Եղանակ

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում` ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի լույս 14-ի գիշերը ողջ հանրապետությունում` ձյան տեսքով։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հունվարի 13-ի երեկոյան և 14-ի գիշերը առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։

Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ