Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ

«Փաստ». էս հալինե ո՞նց է ՔՊ-ն գնալու ընտրության

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում կազմակերպվող կեղծ «պատարագներինե գոնե փոքրիշատե մարդաշատություն ապահովելու համար կիրառում է վարչական ռեսուրսը՝ ընդհուպ չխորշելով նույնիսկ հիվանդ մարդկանց հիվանդանոցից ստիպողաբար բերելուց:

Սակայն նույնիսկ այդ պայմաններում այդ «պատարագները» շատ խղճուկ տեսք ունեն, ընդ որում՝ ներկաների մեծ մասը քաղաքացիական հագուստով ուժայիններ են, իսկ մնացյալը կա՛մ պարզապես քպականներ են, կա՛մ պետական կառույցների աշխատակիցներ, որոնց պարտադրել են ներկա գտնվել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքը շատ մեծ դժգոհություններ է առաջացրել թե՛ ՏԻՄ մարմինների կողմից բերման ենթարկվածների, թե՛ պետական այլ մարմիններում աշխատողների, թե՛, առավել ևս, ուժայինների շրջանում: Վերջիններս (մասնավորաբար ՌՈ ներկայացուցիչները) դժգոհում են, թե իշխանությունները գլուխ են գովում՝ իբր ժողովրդի աջակցությունն ունեն, բայց որևէ մեկն իր կամքով փաշինյանական այդ պատարագներին չի գալիս, բոլորը ստիպողաբար են բերվում, իրենց էլ քաղաքացիական հագուստներ են հագցնում ու մարդաքանակ ապահովում: Նրանք նաև տարակուսած են, թե «էս հալինե ոնց է ՔՊ-ն գնալու ընտրության, ո՞վ է նրանց ընտրելու, եթե նույնիսկ պատարագի չեն ուզում նրանց հետ գնալ. ինչպես արդեն կես կատակ-կես լուրջ խոսում են տարբեր կառույցներում, մարդիկ այս իշխանությունների հետ «նույնիսկ մատաղ ուտելու չեն գնա»»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ