Նարեկ Սամսոնյանի համար շտապօգնություն են կանչել․ իրավապաշտպան ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբ Գիտնականները հայտնաբերել են միրգ, որը ձեզ ավելի խելացի է դարձնում Օձին պետք է ջախջախես, նախքան նրա կծելը․ Իրանցի հայտնի միջազգայնագետը կիսում է ՀՀ-ում Իրանի դեսպանի մտահոգությունները Սուրբ Փրկիչ եկեղեցում պատարագի է մասնակցում․ ներկա է նաև Կոտայքի թեմի առաջնորդը Կենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինեն Հանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Վերջում մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ` մեր ընկերների լռությունը. Նարեկ Սամսոնյանի ուշագրավ նամակը «…փնտրեք նրան բոլոր նրանց մեջ, ում կյանքին նա երբևէ դիպել է». Արտավազդ Սահակյանի որդու հոր լուսանկարին կից գրառումը

Ղուկասյանը կարող է մնալ անուշադրության մատնված, ինչը կարող է հանգեցնել անգամ ճակատագրական ելքի

Իրավական

ԱԱԾ մեկուսարանի (պադվալի) մասին. Հարգելի հայրենակիցներ ներկայացնում եմ ապօրինի կալանքի տակ պահվող պարոն Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկի կարծիքը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարոհի Փոստանջյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հանդիսանալով Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկը՝ բազմիցս փորձել եմ տեսակցել իմ բուժառույին՝ Վարդան Ղուկասյանին, սակայն անհասկանալի պատճառներով ինձ մերժել են։

Բուժառուն, ունենալով բազմաթիվ քրոնիկական հիվանդություններ, զրկված է նեղ մասնագիտական բժշկական օգնությունից։

Մամուլից և սոցիալական ցանցերից տեղեկացել եմ մի ցավալի դեպքի մասին, երբ երկկողմանի թոքաբորբով հիվանդ անձը պահվել է նույն քրեակատարողական հիմնարկում, որտեղ գտնվում է պարոն Ղուկասյանը․ հիվանդությունը ժամանակին չի ախտորոշվել և հայտնաբերվել է արդեն հետզարգացման փուլում, ինչը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների։

Քրեակատարողական հիմնարկում առկա նման բարձիթողի վիճակը խորապես մտահոգում է ինձ՝ որպես բժշկի, քանի որ Վարդան Ղուկասյանը, ունենալով բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, նույնպես կարող է մնալ անուշադրության մատնված, ինչը կարող է հանգեցնել անգամ ճակատագրական ելքի։

Վարդան Ղուկասյանի փաստաբաններից տեղեկացել եմ, որ բուժառուն փաստացի ինքնուրույն է վարում իր հիվանդությունները, ինչը կարելի է որակել որպես ինքնաբուժություն, և որը բժշկական տեսանկյունից բացարձակապես անթույլատրելի է։ Հիվանդության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը առկա են։

Կցանկանայի նաև անդրադառնալ մի փաստաթղթի, որը հրապարակվել է European Society of Cardiology-ի կողմից 2025 թվականին (տես՝ ESC Guidelines), որտեղ հստակ ներկայացված է հոգեսոցիալական սթրեսի դերը առողջության վրա։

Սոցիալական մեկուսացումը ճանաչվում է որպես հոգեսոցիալական սթրեսի առանձին ենթակետ։ Հոգեսոցիալական գործոնները, որպես ամբողջություն, համարժեք ուժգնության ռիսկի գործոններ են՝ մեր կողմից հայտնի դասական ռիսկի գործոններին։

Քրոնիկական հոգեբանական սթրեսը ուղղակիորեն կապված է սրտանոթային հիվանդությունների զարգացման և ծանրացման բարձր ռիսկի հետ։ Հետևաբար հոգեսոցիալական սթրեսի կառավարումը պետք է հանդիսանա սրտանոթային հիվանդությունների համապարփակ բուժման, առողջապահական խնամքի և կանխարգելման անբաժանելի մաս։

Ստորև ներկայացվում է համապատասխան պատկերային նյութը։

15.01.2026 թվական»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նարեկ Սամսոնյանի համար շտապօգնություն են կանչել․ իրավապաշտպանՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբԳիտնականները հայտնաբերել են միրգ, որը ձեզ ավելի խելացի է դարձնումՕձին պետք է ջախջախես, նախքան նրա կծելը․ Իրանցի հայտնի միջազգայնագետը կիսում է ՀՀ-ում Իրանի դեսպանի մտահոգությունները Սուրբ Փրկիչ եկեղեցում պատարագի է մասնակցում․ ներկա է նաև Կոտայքի թեմի առաջնորդըԿենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինենՀանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՎերջում մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ` մեր ընկերների լռությունը. Նարեկ Սամսոնյանի ուշագրավ նամակը «…փնտրեք նրան բոլոր նրանց մեջ, ում կյանքին նա երբևէ դիպել է». Արտավազդ Սահակյանի որդու հոր լուսանկարին կից գրառումըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Լիքը եկեղեցի կա, որոնց շիրիմների վրա պիտի անցնես. Վրեժ ԴուրգարյանԱրտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել․ նրանցից մեկը քթի վնասվածքով հոսպիտալացվել էՖՈՏՈՇԱՐՔ. Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվելՍամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տունԳեվորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել. Ես ու իմ աշխարհի գանձըՄագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանըԿյանքս վերածեցիր զրույցի լռության ու կարոտի հետ․ Դավիթ Ամալյանը շնորհավորել է պատերազմում զոհված որդու տարեդարձըՄեղք եք, որ էս ցրտին եկել եք այստեղ․ կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը կրկին Փաշինյանի հետ պատարագի է մասնակցում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված