Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Կան ֆուտբոլիստներ, որոնք չպետք է կրեն հավաքականի մարզաշապիկը. Մելիքյանը` Տիգրան Բարսեղյանին ազգային թիմի հրավիրելու մասին

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է հավաքական հրավիրվելու չափանիշների մասին՝ անդրադառնալով նաև կարմիր քարտ ստանալու գործոնին։ Մարզիչը հորդորել է չկապել հավաքական չհրավիրվելը խաղադաշտից հեռացվելու հետ։

«Կարմիր քարտ կարող է ստանալ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, և դրա համար պատժել՝ չհրավիրելով հավաքական, ուղղակի շատ վատ է։ Ժամանակը ցույց կտա՝ Տիգրան Բարսեղյանը կհրավիրվի՞, թե՞ ոչ։ Կգա ժամանակը, կվերլուծենք և կհասկանանք։ Կան ֆուտբոլիստներ, որոնք խաղում են, բայց ես հասկանում եմ, որ նրանք չպետք է կրեն ազգային հավաքականի մարզաշապիկը։ Միայն ակումբում լավ խաղալը բավարար չէ հրավեր ստանալու համար։ Կան բազմաթիվ հանգամանքներ՝ մոտեցումը, հոգեբանությունը, նվիրվածությունը, լրջությունը։ Ինձ համար հրավերի հարցում վճռորոշ է մարդու տեսակը, քանի որ նա ներկայացնելու է մեր ազգը 10 միլիոն հայ ժողովրդի առջև»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ