Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Անգամ չգիտենք՝ ո՞ւմ դիմենք կամ ընդհանրապես բողոքե՞նք, թե՝ ոչ. Գեղասահքի ֆեդերացիան անելանելի վիճակում է

Սպորտ

 Օրեր առաջ Գեղասահքի ֆեդերացիան հայտարարեց, որ մեր մարզիկները՝ Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը եւ սպորտային զույգ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որը համարվում է ամենակարեւոր ՝ 2025-2026 մրցաշրջանի մրցաշարերից մեկը Օլիմպիական խաղերից առաջ: Թե ինչումն է խնդիրը, «Իրավունք»-ը մանրամասներ պարզեց Գեղասահքի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար ԱՐԱՄ ՎԼԱՍՅԱՆԻՑ:

— Ինչպես արդեն գիտենք, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը սահմանված ժամկետներում չի տրամադրել մուտքի վիզաները Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներին, ինչի հետեւանքով մեր մարզիկները զրկվել են Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից: Ինչպե՞ս կմենաբանեք սա:

— Մեկնաբանել չեմ կարող, քանի որ նրանք եւս ոչ մի կերպ չեն մեկնաբանում, թե որտեղ է փաստաթղթերը եւ որտեղից պետք է գա՝ Լոնդոնի՞ց, կամ արդյո՞ք դեռ մարզիկների թղթերը գտնվում է իրենց դեսպանատանը, այդպես էլ չգիտենք:

Մենք ժամանակին ներկայացրել ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն իրենց ուշացման պատճառով մարզիկները չկարողացան մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Նման բան առաջին անգամն է լինում եւ մինչ հիմա չգիտենք, թե ինչումն էր ուշացման պատճառը: Շատ հնարավոր է, որ այս երկու օրը թղթերը տեղ հասնեն, սակայն դա արդեն մեզ պետք չէ:

Դեկտեմբերի 10-ին բոլոր թղթերը ներկայացվել է ու թե ինչու այսքան ուշացավ, չունենք պատասխան, թեեւ հետաքրքրվել ենք՝ ինչո՞ւմն է խնդիրը: Անգամ ԿԳՄՍ նախարարությունն է աջակցել եւ բոլոր հնարավոր լծակներին դիմել ենք, որ փորձենք այդ հարցը լուծել, սակայն ապարդյուն...

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգի համար սա վերջնական եւ շատ լուրջ մրցումներ էր ու ստացվում է, որ Օլիպիադա կգնան՝ առանց Եվրոպայի մրցումներին մասնակցելու: Պիտի շեշտեմ, որ մենք ավելի քան վստահ էինք, որ Եվրոպայի մրցումներում մեր մարզիկները եռյակում տեղ էին զբաղեցնելու:

— Պարոն Վլասյան, միտում տեսնո՞ւմ եք այդ փաստաթղթերի ուշացման մեջ:

— Ոչ, չեմ կարծում: Իրականում չենք էլ կարողանում հասկանալ, թե ինչումն էր պատճառը նման ուշացման: Հավանաբար, բյուրոկրատիայի հետ է կախված, բայց ոչ մեր: Անգամ չգիտենք՝ ո՞ւմ դիմենք կամ ընդհանրապես բողոքե՞նք, թե՝ ոչ: Եթե արդյունք լինի դրանից, կարելի է մի բան անել, հակառակ դեպքում՝ պետք չէ հարաբերություններ փչացնել, որը առաջինը կվնասի մեր մարզիկներին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ