⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակը Ռուսաստանը պատրաստվել է զանգվածային հզոր հարվածի. Զելենսկի Ազգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Անահիտ Կիրակոսյանը ամուսնալուծվել է Հայաստանում կարծում են, թե Սպերցյանին պահում են գերության մեջ. Մուսաև Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Թրամփը ձգտում է պահպանել ջերմ հարաբերություններ Պուտինի հետ. Financial Times Աստղագուշակները խորհուրդ են տալիս 2026-ին ընկերանալ Առյուծների հետ Դանիան պլանավորում է Ուկրաինայից հետ վերցնել իր տված F-16 ինքնաթիռները՝ Գրենլանդիայում տեղակայելու համար

«2026 ԹՎԱԿԱՆԻ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՈՉ ՄԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՉՏՐՎԵՑ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։ Նա խոսել է Միքայել Միքայելյանի աղմուկ հանած միջադեպի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի արձագանքի, ինչպես նաև պետական ֆինանսավորում չստանալու, այլ խնդիրների մասին։

- Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի բոլոր մարզիկները կրում են մարզահագուստ, որոնց վրա հայերենով ավելի մեծ գրված է «Հայաստան», իսկ անգլերենով ավելի փոքր «Armenia»։ Մենք ազգային ֆեդերացիաներից առաջինն ենք, որ մրցումային հագուստի վրա հայերեն գրություն ունի։ Որտեղ է թյուրիմացությունը։ Դահուկային բոլոր ձևերում կան մրցումային համարներ, որոնք մարզիկները կրում են համազգեստի վրայից, և նշված է նաև հովանավորի անունը։ Միքայելը չի կրել «Ադրբեջան» գրությամբ մարզահագուստ, իր մարզահագուստի վրայից էլաստիկ շապիկն ունեցել է հովանավորի անունը։ Մի հետաքրքիր հանգամանք. պատահականության արդյունք է, թե այդ դեպքը հաշվի առնելու շնորհիվ է, որ հաջորդ օրը Միքայելի ստացած համարի վրա եղել է այլ հովանավորի անվանում։ Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է այս թեմային։ Նա նշել է, որ հարցում են ուղարկել մեզ, որի պատասխանը ստանալուց հետո կհայտնեն իրենց դիրքորոշումը։ Նույն օրը հարցում ենք ստացել փոխնախարար Հասմիկ Ավագյանից ու անմիջապես պատասխանել ենք։ Նախարար Անդրեասյանը ասուլիսի ժամանակ ասել է. «Սպորտը պետք է լինի սպորտի մասին» արտահայտությունը։ Նա առավել քան իրավացի է, սպորտը պետք է լինի սպորտի մասին, դրան է նվիրված մեր կյանքի ամենամեծ մասը։ Շատ կուզեմ, որ սպորտի համակարգը մեր երկրում լինի 21-րդ դարին համապատասխան։ Հարգելի տիկին նախարար, տարիների ընթացքում բազմաթիվ նամակներ ենք գրել, բարձրաձայնել խնդիրներ, հատկապես 2026-ի Օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրի վերաբերյալ։Ոչինչ չի փոխվել, բացարձակ 0 արդյունք։ Փոխնախարարի այն հարցին, թե ինչ պատմական արդյունքի ենք հասել, նշել եմ, որ պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը Համաշխարհային ուսանողական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ։ Այս արդյունքը գրանցվել է հավաքականի գլխավոր մարզիչ ու Միքայել Միքայելյանի հայր Արթուր Միքայելյանի ու նրա տիկնոջ Ալլա Միքայելյանի շնորհիվ։ Այն մարզչի, ով Ձեզ բազմաթիվ նամակներ է ուղարկել, ցանկանալով հանդիպել ու քննարկել դահուկային սպորտի առջև ծառացած խնդիրները։ Նա ցանկացել է ներկայացնել ձմեռային մարզաձևերում մեր բարեփոխումների տեսլականը, ցավոք այդպես էլ մնացել է անպատասխան։ Աշոցքը բարենպաստ վայր է, ցավոք, մարզադպրոց էլ չկա այնտեղ։ Մի քանի տարիների ընթացքում մի անգամ կարճ հանդիպում է եղել։ Քննարկել ենք մի ցավոտ հարց, որը շատ հեշտ լուծելի է։ Ձմեռային մարզաձևերի հավաքականները մրցումների մասնակցելու համար մի քանի տարի պետությունից որևէ մարզահագուստ չէին ստացել ու վերջապես 2025-ի ԱԱ-ի համար ստացան ամառային մարզաձևերի համար նախատեսված հագուստ։ Եթե չեմ սխալվում, կառավարության որոշման մեջ գրված է «ՀՀ-ն պատշաճ ներկայացնելու համար»։ Եթե պատշաճ ներկայացնելը պետք է ամառային մարզահագուստով անել, բնականաբար սպորտը պետք է լինի սպորտի մասին... Ցավոք, 2026-ի խաղերին նախապատրաստվելու համար այդպես էլ ոչ մի ֆինանսավորում չտրվեց, արդյունքում չկարողացանք իրականացնել մեր ծրագիրն ու չհասանք մեր ակնկալած ուղեգրերի քանակին։ Միակ դրամական օգնությունը ստացել ենք ՀԱՕԿ-ից Միջազգային Օլիմպիական կոմիտեի համերաշխության ծրագրի շրջանակում։ Այն մեր ֆինանսավորման հետ շատ խնայողաբար ենք օգտագործել, որ ՕԽ - ում ներկայացուցիչներ ունենանք, այն փետրվարին կկայանա։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակըՌուսաստանը պատրաստվել է զանգվածային հզոր հարվածի. ԶելենսկիՀՐԱՁԻԳՆԵՐԸ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՍՊՈՐՏԻ ԴԱՐԲՆՈՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄԱզգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Անահիտ Կիրակոսյանը ամուսնալուծվել էՀայաստանում կարծում են, թե Սպերցյանին պահում են գերության մեջ. ՄուսաևՎազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցինԹրամփը ձգտում է պահպանել ջերմ հարաբերություններ Պուտինի հետ. Financial TimesԱստղագուշակները խորհուրդ են տալիս 2026-ին ընկերանալ Առյուծների հետԴանիան պլանավորում է Ուկրաինայից հետ վերցնել իր տված F-16 ինքնաթիռները՝ Գրենլանդիայում տեղակայելու համարԱՄՆ-ն «սխալ է հասկացել» Գրենլանդիա ԵՄ ռազմական տեղակայումը. նրանք ժամանել են կղզին ռուսներից պաշտպանելու համար. Եվրոպացի առաջնորդներՌուսական բանակը Դնեպրոպետրովսկի մարզում ոչնչացրել է ռազմավարական երկաթուղային կամուրջը (Տեսանյութ)ՀԱՊԿ-ում խորհրդակցություն է անցկացվել․ ինչ է քննարկվելԱնշարժ գույքի շուկայում գործարքների թիվը նվազել է․Սուրեն ԹովմասյանԸստ արհեստական ինտելեկտի, հայտնիները շարունակում են իրենց մրցանակները նվիրել Թրամփին (Ֆոտո)Ռուսական՝ Խարկովի վրա վերջին հարձակումները «շատ նշանակալի էին». ՔաղաքապետԳլխի գալիքները չգիտեն, սա ոչ միայն Փաշինյանին է վերաբերում, այլ իր շրջապատին. Նահապետյան (ԱՆՈՆՍ)ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ և ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Բ-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված