Լիքը եկեղեցի կա, որոնց շիրիմների վրա պիտի անցնես. Վրեժ Դուրգարյան Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել․ նրանցից մեկը քթի վնասվածքով հոսպիտալացվել է ՖՈՏՈՇԱՐՔ. Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն Գեվորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել. Ես ու իմ աշխարհի գանձը Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը Կյանքս վերածեցիր զրույցի լռության ու կարոտի հետ․ Դավիթ Ամալյանը շնորհավորել է պատերազմում զոհված որդու տարեդարձը Մեղք եք, որ էս ցրտին եկել եք այստեղ․ կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը կրկին Փաշինյանի հետ պատարագի է մասնակցում Մի համ էլ պակասեց մեր Համով Բակից․ Աշոտ Ղազարյան

Ռուսներին փորձում են գցել խառնաշփոթի մեջ. Ղուկասյանը բացահայտել է Նիկոլ-Քոչարյան սցենարը

Ներքաղաքական

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ հերթական կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վարքագծին, նրա՝ ռուսական ուղղությամբ տարվող փակ բանակցություններին եւ ընդդիմադիր դաշտում ընթացող կուլիսային ինտրիգներին։

Ղուկասյանի խոսքով՝ երկրորդ նախագահն այսօր զբաղված է ոչ թե իշխանափոխության օրակարգով, այլ սեփական քաղաքական ազդեցության պահպանմամբ՝ դրանով իսկ փաստացի աշխատելով Նիկոլ Փաշինյանի վերարտադրության օգտին։ Նրա համոզմամբ՝ ընդդիմադիր դաշտում մրցակիցներին թուլացնելու այս քաղաքականությունն ուղիղ սպասարկում է գործող իշխանության շահերը։

ԴՕԿ կուսակցության առաջնորդը հայտարարում է, որ իր ձեռքում կան տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի թիմը «ընկել ռուսների դռները»՝ փորձելով հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարելի է չեզոքացնել Վարդան Ղուկասյանի քաղաքական ակտիվությունը։

«Նրանք ուզում են այնպես անել, որ իմ գլուխն ուտեն, հանկարծ ռուսական հող ոտք չդնեմ։ Ընտրություններին էլ Նիկոլի հետ ձայները կիսեն, որ հիմա էլ Հայաստանը հանձնեն»,– հայտարարում է Ղուկասյանը՝ ընդգծելով, որ նրանց քաղաքական հաշվարկի վերջնանպատակը հենց սա է։

Նրա խոսքով՝ ընդդիմության ներսում նման վարքագիծը վաղուց արդեն բացահայտ է. «Հետո էլ նույն մարդիկ հարցնում են՝ ո՞վ է Նիկոլին պահում աթոռին»,– ընդգծում է նա։

Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ղուկասյանի հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանի՝ ռուսական շրջանակների հետ շփումների վերաբերյալ։ Ըստ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահի՝ Քոչարյանը փորձում է տարածաշրջանի պատասխանատու Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել եւ ընդդիմադիր դաշտը պահել իր վերահսկողության տակ։

«Նրանց թվում է, թե ես չեմ իմանալու, բայց ամեն ինչ պարզ է», - նշում է Ղուկասյանը։

Նա նաեւ պնդում է, որ ցանկություն ունի ԱՄՆ-ից էքստրադիցիայի ենթարկվել Ռուսաստան՝ հաշվի առնելով իր ՌԴ քաղաքացիությունը, սակայն այդ գործընթացը, ըստ նրա, խոչընդոտվում է հենց Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ վերջինիս ռուսական կապերի միջոցով։

Ըստ էության, Քոչարյանը հասկանում է, որ Վարդան Ղուկասյանի հայտնվելը Ռուսաստանում կարող է լուրջ մրցակցություն ստեղծել ռուսական քաղաքական շրջանակների հետ շփումներում, ինչն էլ ստիպում է երկրորդ նախագահին մեդիա եւ սոցիալական ցանցերի միջոցով խառնաշփոթ ստեղծել՝ ռուսական կողմի մոտ ԴՕԿ կուսակցության առաջնորդի հարցը փակելու համար։

Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը պարզապես վախենում է կորցնել իր «մենաշնորհը» ռուսական ուղղությամբ, որպեսզի կարողանա շարունակել Նիկոլ Փաշինյանի «գլխավոր ընդդիմադիր» թատերական ներկայացումը։ Մինչդեռ իրականում հենց Ռոբերտ Քոչարյանն է խանգարում բոլոր ընդդիմադիրներին եւ դրանով ուղղակիորեն նպաստում գործող իշխանության վերարտադրմանը։

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը նաեւ հավելել է. «Մի քանի հոգու կաշառել եք, ինձ դեռ պահում են փակի տակ։ Ասում եմ՝ դուռը բացեք, գնում եմ երրորդ երկիր, ասում են՝ չէ, պիտի մնաս Ամերիկայում։ Նաջարյանը փոշմանել է։ Ա՜յ քեզ բան։ Բայց վաղ թե ուշ դուռը բացվելու է»։

Այս հայտարարություններով Վարդան Ղուկասյանը փաստացի բացում է ընդդիմադիր դաշտում գործող այն մեխանիզմների վարագույրը, որոնք, ըստ նրա, վերջին տարիներին թույլ են տվել որոշ գործիչների ներկայանալ որպես «այլընտրանք», սակայն իրականում սպասարկել են գործող իշխանության շահերը։ Ղուկասյանի գնահատմամբ՝ այսօր ընդդիմադիր դաշտում ամենամեծ խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ այն մարդիկ, ովքեր նրա իշխանության համար ապահովում են հարմարավետ «ընդդիմադիր» միջավայր՝ կուլիսային պայմանավորվածություններով եւ արտաքին ուղղություններով մենաշնորհի ձգտմամբ։ Իսկ թե ով է իրականում խանգարում իշխանափոխությանը եւ ով է պահում Նիկոլ Փաշինյանին քաղաքական կյանքում, ըստ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահի, վաղ թե ուշ հանրության համար դառնալու է առավել քան ակնհայտ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Լիքը եկեղեցի կա, որոնց շիրիմների վրա պիտի անցնես. Վրեժ ԴուրգարյանԱրտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել․ նրանցից մեկը քթի վնասվածքով հոսպիտալացվել էՖՈՏՈՇԱՐՔ. Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվելՍամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տունԳեվորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել. Ես ու իմ աշխարհի գանձըՄագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանըԿյանքս վերածեցիր զրույցի լռության ու կարոտի հետ․ Դավիթ Ամալյանը շնորհավորել է պատերազմում զոհված որդու տարեդարձըՄեղք եք, որ էս ցրտին եկել եք այստեղ․ կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը կրկին Փաշինյանի հետ պատարագի է մասնակցումՄի համ էլ պակասեց մեր Համով Բակից․ Աշոտ ՂազարյանՓաշինյանը Չարենցավանում պատարագի է մասնակցում Սպասվում է ձյուն, լեռնային վայրերում՝ բուքԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ հունվարի 18-ի աստղագուշակՈրոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԳրենլանդիայի համար մարտը սկսվել է. Թրամփը հարձակում է սկսում Եվրոպայի վրա...Մի բան էն չի էս տեսարանի մեջ․ ՇպռոտԻրանը փորձարկել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռըԱՄՆ-ն պատրաստ է պատերազմել Դանիայի դեմՄակրոնը պատասխանեց Եվրոպայի մաքսատուրքերը բարձրացնելու մասին Թրամփի որոշմանըԿամչատկայում գտել են խանութ գնալու միակ տարբերակը (Ֆոտո)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված