Ներկա ցնցող իրադարձությունները զարմացրել են նույնիսկ միջուկային ապոկոլիպսիսից անգամ աչքը չթարթող Մեդվեդևին ՇՏԱՊ. Նարեկ Սամսոնյանին հիվանդանոց են տեղափոխել. իրավապաշտպան «Ինչու»-ների պատասխանը տվել է Հովնան Սրբազանը. Կոտայքի թեմի առաջնորդը թիկնապահների ուղեկցությամբ «փախավ» լրագրողներից Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում Զախարովան արձագանքել է Սոլովյովի՝ Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններին ՖՈՏՈ. Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել․ Արմեն Աշոտյան Անիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբ Գիտնականները հայտնաբերել են միրգ, որը ձեզ ավելի խելացի է դարձնում

Հացադուլի 9-րդ օրն ինձ որևէ պետական մարմնի ներկայացուցիչ չի այցելել, ՄԻՊ-ը չի այցելել․ Նարեկ Սամսոնյան

Իրավական

Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Տեղեկացա, որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանն արդեն հայտնել է առողջությանս հետ կապված խնդիրների մասին, և ցանկանում եմ մի քիչ մանրամասնել իրավիճակը։ Նախ, մինչև մեզ ազատությունից ապօրինի զրկելը՝ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, ես պլանային վիրահատություն ունեի, որը պլանավորվել էր դեռևս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին ասված է Նարեկ Սամսոնյանի տարածած հաղորդագրության մեջ։

 

«Քանի որ ռեժիմն ինձ «հետույք» բառի համար կալանավորեց, վիրահատությունը տեղի չունեցավ, իսկ բանտային պայմաններն էլ ավելի վատթարացրեցին իրավիճակը և մենք ստիպված եղանք դիմել ինձ բուժող բժշկին «Արմավիր» ՔԿՀ այց կատարելու համար։ Տվյալ դիմումը գրել էինք հունվարի 5-ին և ապօրինի կալանքի երկարացումից հետո հայտարարածս հացադուլի 7-րդ օրը բժիշկը հնարավորություն ունեցավ այցելելու և զննելու ինձ։ Այսինքն, դիմումը մուտքագրելուց 10 օր անց միայն բժշկին հնարավորություն տվեցին այցելել ինձ։ Հիմա, երբ բժիշկը ցուցել է շտապ վիրահատական միջամտություն, նույն ծառայությունն անհասկանալի պահանջներ է առաջ քաշում և ասում, որ տվյալ ցուցումը հնարավոր է իրականացնել նվազագույնը 10 օրում։

Այսինքն, ինձ առանց հանցակազմի առկայության պահում են ուղղակի գերության մեջ, վերադաս ատյանն ասում է՝ ապօրինի եք կալանավորել, դրանից հետո 3 ամսով նոր ապօրինի որոշմամբ երկարացնում են գերության ժամկետը, դրանից հետո ինձ ոչինչ չի մնում, քան հացադուլի միջոցով արտահայտել բողոքս, հետո ինձ՝ հացադուլավորիս, տեղափոխում են պատժախուց, իսկ արդեն հիմա ասում են՝ «10 օրից շուտ չենք կարող տեղափոխել, կարգն է այդպիսին»։ Հիմա պատկերացրեք, թե մենք ինչ աստիճանի բարոյազուրկ քրեական հանցագործ ռեժիմի հետ գործ ունենք։

 

Իմ հացադուլի նպատակներից մեկը հենց այս ամեն ինչը հնարավորինս լայն զանգվածների ցույց տալն էր։ Ոչ թե նրանց, ովքեր 2018-ից անցել են պայքարի բովով կամ նրանց, ովքեր իրենց սեփական մաշկի վրա զգացել են ռեժիմի անմարդկային էությունը, այլ նրանց, ովքեր միշտ «հեռու են եղել քաղաքականությունից»։ Այս ամենը ես ցանկանում էի մտցնել միջազգային հանրության փակ աչքերը, ինչն էլ այս ընթացքում արել է AntiFake.am-ի թիմը՝ հայտնի քաղաքական և հանրային գործիչների գործուն աջակցությամբ։ Հիմա հասել ենք հատակի հատակին, երբ սրանց իշխանության անմարդկայնությունն այլևս արձանագրված փաստ է և վստահաբար դեռ առաջիկա օրերին հատակի հատակից անդին է իջնելու։

 

Հիմա այս ամենի պատասխանատուների մասին. առավել քան վստահ եմ, որ ո՛չ «Արմավիր» ՔԿՀ-ի ղեկավարությունը, ո՛չ էլ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունն այս ամենում շահագրգռված չեն, անգամ՝ սրտացավ են, բայց այն մարդիկ, ովքեր ապօրինություններ թույլ կտան, ապագայում անձնական պատասխանատվություն են կրելու այս ամենի համար։ Նույն հաջողությամբ թե՛ դատախազությունում, թե՛ դատական համակարգում, թե՛ քննչական կոմիտեում, վստահաբար, կան առաքինի և իրենց մասնագիտությունը հարգող մարդիկ, բայց նրանք, ովքեր թաթախվել են քաղաքական հետապնդումների և ռեժիմի հրահանգները կատարելու պարտականության մեջ, ապագայում աներկբայորեն պատժվելու են դրա համար։

 

Ես այս ամեն ինչին շարունակում եմ քմծիծաղով նայել և, անկեղծ ասած, վստահ եմ, որ առջևում դեռ նոր «անակնկալներ» են լինելու։ Ես այդ անակնկալներին սպասում եմ, քանի որ գնալով ավելանում է այս ամենի անհատական պատասխանատուների ցուցակը։ Այս ամենի պատվիրատուների մասով ասելիք չկա, ինչ կար՝ ասվել է, բայց, ինչպես ասում են, խորհրդային բռնաճնշումների պատվիրատուն Ստալինն էր, բա այդքան մատնագիր գրողներն ովքե՞ր էին։

 

Հ.գ. Հացադուլի 9-րդ օրն ինձ որևէ պետական մարմնի ներկայացուցիչ չի այցելել, ՄԻՊ-ը չի այցելել՝ չնայած նրան, որ ես չեմ էլ սպասում իրենց, բայց գոնե ՄԻՊ-ի պարագայում դա պարտականություն էր։

 

Լավ մնացեք, և ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ներկա ցնցող իրադարձությունները զարմացրել են նույնիսկ միջուկային ապոկոլիպսիսից անգամ աչքը չթարթող ՄեդվեդևինՇՏԱՊ. Նարեկ Սամսոնյանին հիվանդանոց են տեղափոխել. իրավապաշտպան«Ինչու»-ների պատասխանը տվել է Հովնան Սրբազանը. Կոտայքի թեմի առաջնորդը թիկնապահների ուղեկցությամբ «փախավ» լրագրողներիցՆիկոլ Փաշինյանը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցումԶախարովան արձագանքել է Սոլովյովի՝ Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններինՖՈՏՈ. Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել․ Արմեն ԱշոտյանԱնիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անումՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբԳիտնականները հայտնաբերել են միրգ, որը ձեզ ավելի խելացի է դարձնումՕձին պետք է ջախջախես, նախքան նրա կծելը․ Իրանցի հայտնի միջազգայնագետը կիսում է ՀՀ-ում Իրանի դեսպանի մտահոգությունները Սուրբ Փրկիչ եկեղեցում պատարագի է մասնակցում․ ներկա է նաև Կոտայքի թեմի առաջնորդըԿենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինենՀանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՎերջում մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ` մեր ընկերների լռությունը. Նարեկ Սամսոնյանի ուշագրավ նամակը «…փնտրեք նրան բոլոր նրանց մեջ, ում կյանքին նա երբևէ դիպել է». Արտավազդ Սահակյանի որդու հոր լուսանկարին կից գրառումըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Լիքը եկեղեցի կա, որոնց շիրիմների վրա պիտի անցնես. Վրեժ ԴուրգարյանԱրտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել․ նրանցից մեկը քթի վնասվածքով հոսպիտալացվել էՖՈՏՈՇԱՐՔ. Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված