Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ներդրվել է մի համակարգ, որի ռիսկերը չեն գնահատվել, ու որի լուրջ բարդությունների հետևանքները կրելու են բացառապես հիվանդները․ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետքերով

Առողջապահական

Ներդրվել է մի համակարգ, որին ոչ միայն պատրաստ չէին, այլ նաև մի համակարգ, որի ռիսկերը չեն գնահատվել, ու որի լուրջ բարդությունների հետևանքները կրելու են բացառապես հիվանդները: Այս խնդիրները, որոնց մասին ասացի, տեխնիկական են, բայց մի քանի ամիս հետո մենք ունենալու ենք լուրջ խնդիր՝ ֆինանսների պակաս, որովհետև այս պահին արդեն, որպեսզի բացասական արձագանքներ չլինեն, չհիմնավորված 3-4 տուփ դեղ են դուրս գրում, այդ դեղորայքը կուտակվում է քրոնիկ բուժում ստացող հիվանդների տանը, իսկ դեղատներում արդեն տվյալ դեղորայքի դեֆիցիտ է առաջանում,-անդրադառնալով  առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին, նման տեսակետ է հայտնում «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը

-Ինձ տարակուսում է  նաև այն, որ երկրի վարչապետն առաջարկում է կամավորական խմբեր կազմել, գնալ դեղատներ, բուժհաստատություններ ու պարզել, թե ի՛նչ խնդիրներ կան համակարգում: Ես ավելի լուրջ խորհուրդ կտամ․ գուցե կամավորական խմբեր կազմեն ու գնան նախարարություն խորհուրդ տան, որ փորձեն գոնե պայմանագրերը կնքել բուժկենտրոնների հետ: Կամավորները չէ, որ պետք է զբաղվեն ու վեր հանեն այն խնդիրները, որոնք ոլորտում առաջացել են հենց գերատեսչության ղեկավարների բացթողումների պատճառով:  Կամավորները առողջապահական օրենսդրության կամ կազմակերպման հետ ի՞նչ կապ կարող են ունենալ, մասնագետնե՞ր են լինելու, եթե ոչ, ապա մի քաոս էլ այդտեղ է առաջանալու: 

Պետք է մասնագիտական խմբեր կազմել ու փորձել խնդիրները վեր հանել, լուծել դրանք մասնագիտորեն ու փրկել այս կարևոր ռեֆորմը՝ ի շահ պետության ու ժողովրդի: Կամավորական խմբեր կազմելն անլուրջ է, որովհետև ոչ մի կամավոր չի կարող գտնել ապահովագրության օրենքի ու ենթաօրենսդրական ակտերի խնդիրներն ու հետո ներկայացնել դրանք ըստ էության: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ