Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան Ռուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւում Սի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ Վիրավոր իմ Հայաստան, դու դեռ ուղղելու ես քո ողնաշարը Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն և բարգավաճում․ Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին

Նա՜ն, վախենում եմ չհասցնեմ. Զառա Արամյան

Մշակութային

Երբ լրագրողն ու ընկերը կռվում են ներսումդ եւ պետք է գրես որպես լրագրող մի մարդու մասին, ով ընկերդ էր, հավատացնում եմ՝ շատ դժվար է: Ձեր թույլտվությամբ այսօր կգրեմ որպես ընկեր, որովհետեւ, կարծես, ամեն բան ասված է: Նրան ճանաչող մարդիկ արդեն ասել ու պատմել են, թե ինչ ուրախ էր, հումորով, համով...

«Էլենիս նշանդրեքը շատ սիրուն անցավ, Նա՜ն, շատ եմ սիրում փեսայիս: Հրաշալի ընտանիքի տղա է եւ ինքն էլ հրաշալի մարդ: Շնչելու ապարատով էի,  գնացինք մի համեստ վայր՝ հարազատներով նշեցինք: Բայց գիտե՞ս, որոշել եմ աղջկաս հարսանիքը մի լավ նշել: Ես ու դու էլ, որպես սիրուն թմբլներ, մի լավ կպարենք: Ուզում եմ մայիսին կազմակերպենք հարսանիքը: Նա՜ն, ուզում եմ հասցնեմ ամեն բան, վախենում եմ չհասցնեմ: Թոռներիս գրկեմ, սիրեմ: Առանց թթվածնի ապարատի չեմ կարողանում շարժվել: Տես ինչ թարս եղավ: Վերջերս հրավեր ստացա մի հեռուստասերիալում նկարահանվելու՝ հումորային սերիալ էր: Սիրով համաձայնեցի, բայց չկարողացա գնալ: Առանց ապարատի չեմ կարողանում, հետո 5 հարկ իջնել-բարձրանալն իսկական փորձություն է իմ համար»,- մեր վերջին զրույցների ժամանակ ասում էր Զառան:

Ես էլ ասում էի, որ կապաքինվի, կանցնի: Իսկ հետո նորից հերթական հիվանդանոցը, հերթական բուժումները, որն, ասես, սովորական էր դարձել բոլորիս համար՝ Զառան պիտի պառկեր հիվանդանոց, մենք էլ գնայինք տեսակցության: Երբ բժիշկներն իմանում էին Զառայի մոտ ենք բարձրանում, առանց արգելք թույլ էին տալիս: Դե, Զառային ով չի սիրել:

Մտքերս խառնվել են, հոգիս փոթորկվել: Այնքան պատմելիք ու հիշելիք կա, էլ որն ասեմ, որը: Նրա ամեն մի պատմությունը մի մեծ գրվածք էր, ամեն մի հիշողությունը՝ հետաքրքրություն լսողի համար: Այդքան լի ապրումներով, ուրախությամբ, մարդ, որի հոգու կատարվելիքը քչերը գիտեին: Մայր, ով ապրում էր իր Էլենի ու Գրիշի համար: Անդադար պատմում էր զավակների ձեռքբերումներից, ուրախանում, ծիծաղում ու պահի տակ լռում. բարձր ծիծաղալուց թթվածինի քաղց էր առաջանում, գլուխը պտտվում էր:

Օրեր առաջ հեռախոսս զանգեց. վերցրեցի. «Զառան վերակենդանացման բաժնում է»:
Այս զանգը հերթականը չէր: Տագնապ զգացի: Կծկվեցի: Ինչո՞ւ վերակենդանացում: Ինչո՞ւ այս ժամին:

- Գալիս եմ:

- Չեն թողնի ներս, մի արի, ուղղակի իմացի:

-
Գալիս եմ...

Զա՜ռ, ի՜մ Զառ, ողջ ճանապարհին, մտածել եմ հերթական հիվանդանոցն է, սա էլ կանցնի, սա էլ կհաղթես: Կհաղթես քո ծիծաղով, քո հավատքով, քո Էլենի եւ Գրիշի համար, քո անսահման բարի ամուսնու համար:

- Խնդրում եմ, թույլ տվեք ներս մտնեմ:

- Չի կարելի վերակենդանացման բաժին մտնել, տիկին:

- Ինձ կարելի է, ես իր ընկերն եմ, մի հատ հետը խոսեմ, բան պիտի պատմեմ, ինքը պիտի իմանա: Պատմեմ ու գնամ, հա՞:

- Մտեք բայց շատ կարճ:

Զա՜ռ, ես գիտեմ դու լսեցիր ինձ, դու զգացիր, որ էկել էի, որ քեզ բան էի շշնջում: Երբ անունդ կանչեցի՝ անդադար, դու աչքերդ բացեցիր, նայեցիր ու սկսեցիր տնք-տնքալ: Զա՜ռ, քո փափլիկ մատները շոյեցի, քո դեմքը, մազերը, քո աչքերը... Զա՜ռ, դու քաղաքի ամենասիրուն ու համով փափլիկ, դու իմ բարի ու խորը ընկեր, ախր շատ անելիք ունեինք միասին, դեռ պիտի պարեինք մեր երեխեքի հարսանիքին, պիտի պահեինք մեր թոռներին, հետո պիտի… Զա՜ռ... Զա՜ռ, քաղաքում գույն պակասեց, մի ծիծաղ լռեց, իմ մենությունը ընդգծվեց: Հիմա էլ չես զանգելու, չես ասելու. «Նանո՜ւլ, քո աղջիկը իմ հպարտությունն ա...»:

Զա՜ռ, Նանուլը քեզ շատ կկարոտի...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումըՌԴ-ի և ՀՀ-ի երկխոսությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից․ Լավրովը՝ ՄիրզոյանինՎեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է ԵռաբլուրՎիրավոր իմ Հայաստան, դու դեռ ուղղելու ես քո ողնաշարը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված