Գրենլանդիայի համար մարտը սկսվել է. Թրամփը հարձակում է սկսում Եվրոպայի վրա...
ՄիջազգայինՓետրվարի 1-ից սկսած՝ Միացյալ Նահանգները 10%-ով կբարձրացնի Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող բոլոր ապրանքների մաքսատուրքերը, իսկ հունիսի 1-ից (եթե նրանք չհանգստանան)՝ մինչև 25%։
Այլ կերպ ասած՝ մաքսատուրքեր են սահմանվում այն երկրների նկատմամբ, որոնք իրենց երեք տասնյակի չափ ծաղրածուներին, ներողություն` զինվորականներին ուղարկել են Գրենլանդիա՝ «եվրոպական միասնությունը» ցուցադրելու համար։
Այսպիսով, Թրամփը անուղղակիորեն ակնարկում է, որ մինչև հունիսի 1-ը որևէ ռազմական սցենար չի կանխատեսում։ Բայց ամեն դեպքում, սա արդեն իսկ բաց ՊԱՏԵՐԱԶՄ է Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև։ Առայժմ տնտեսական հարցերն են առաջին պլանում։ Չնայած, հազիվ թե իրավիճակը հասնի ռազմական սցենարին. Եվրոպան որեւէ շանս այստեղ չունի, եւ իրենք շատ լավ են հասկանում:
Եվրոպային մնում է երկու տարբերակ: Առաջին. ընդունել, որ Գրենլանդիան Թրամփինն է` դա ձեւակերպելով, որպես վաճառք: Սակայն անգան նման ձեվակերպումը եվրոպական հանրությանը, որտեղ ռադիկալ միտումներն ակտիվանում են, մեկ բան է հուշում` իրենց գործող իշխանավորները զրոյական արժեք ունեն: Իսկ սա խոստանում է շատ խոշոր ցնցումներ Հին աշխարհով մեկ, եւ մեծ հարց է դառնում, թե Եվրամիությունից գոնե երկու քար իրար վրա կմնա՞: Այսինքն,մ Թրամփը մեկ հարվածով երկու չաղ նապաստակ կխփի` իրենով կանի Գրենլանդիան եւ կոչնչացնի Եվրամիությունը` եվրոպական առանձնացած երկրներին աստիճանաբար մարիոնետային ենթակայության տակ վերցնելով:
Երկրորդ տարբերակը. Եվրոպան շարունակում է դեմ հանդես գալ` Թրամփին ստիպելով գնալ կղզին ռազմական տարբերակով վերցնելու ուղղությամբ: Չէ, այս դեպքում եւս ռազմական բախման մասին չէ խոսքը. Գրենլանդիայում ամերիկացիները բազա ունեն, այնտեղից դուրս կգա հետեւակայինների մեկ վաշտ, կմտնի կառավարական հաստատությունները, կղզին կհայտարարի ԱՄՆ-ն սեփականությունը, վշինգտոնյան Կոնգրեսում էլ դրան հավանություն կտան` Գրենլանդիան հռչակելով ամերիկյան նահանգ: Սա կարելի է նաեւ «օրինականացնել»: Հիմա Թրամփը Գրենլանդիայի համար Դանիային առաջարկում է 700 միլիարդի կարգի գումար: Եթե Դանիայն այդ փողը չի ուզում, ապա կարելի է նաեւ այն բաժանել կղզու 60 հազարից պակաս բնակիչներին: Եթե յուրաքանչյուրին 1 միլիոն դոլար տա, երեւի մեծամասնությունը կցանկանա դառնալ ԱՄՆ քաղաքացի եւ միլիոնատեր: Իսկ դա կպահանջի 60 միլիորդ` 10 անգամ պակաս, քան առաջարկում են Դանիային: Կարող են մինչեւ 0 միլիոն էլ առաջարկել. այդ փողի դիմաց հազիվ թե որեւէ գրենլանդացի դեմ քվեարկի, եթե կազմակերպվի ԱՄՆ-ին միանալու մասին հանրաքվե:
Եվրոպան, իհարկե, կարող է այս սցենարի դեպքում անգամ հայտարարել, թե չի ճանաչում նման որոշումը: Բայց սա եւս Եվրոմիությանը փլուզման տանող ուղի է. Գրենլանդիայի կորստի ցանկացած տարբերակ ուղիղ հարված է ԵՄ-ի լինելիությանը: Իսկ մի 10 տարուց առանձնացած եվրոպական երկրները կսկսեն կամաց-կամաց իրենց քարտեզներում Գրենլանդիան ներկայացնել ԱՄՆ-ի մաս:
Երրորդ տարբերակը, որ Եվրոպան ռազմական միջոցով կպաշտպանի Գրենլանդիան, կրկնենք, գործնականում բացառվում է:
Չորրորդ տարբերակը, որ Թրամփը կհրաժարվի Գրենլանդիայից, որն արդեն համարում է իրենը, չնչին հավանականություն ունի:
Ինչեւէ, ի պատասխան Թրամփի մաքսատուրքերին, ԵՄ դեսպանները հրավիրվել են Բրյուսելում արտակարգ հանդիպման...
Կարծես թե ամեն ինչ հետաքրքիր է լինելու...