Մեղք եք, որ էս ցրտին եկել եք այստեղ․ կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը կրկին Փաշինյանի հետ պատարագի է մասնակցում
Կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը կրկին եկել է մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի։
«Ուխտաբար եկել եմ մասնակցելու»,-ասաց Առաքելյանը։
Հարցին, թե ինչու իր բնակավայրին մոտ եկեղեցու չի մասնակցում, արդյոք խնդիր ունի՝ նա պատասխանեց․ «Խնդիր դուք ունեք, ես խնդիր չունեմ; Ուղղակի մեղք եք, որ էս ցրտին եկել եք այստեղ»,-ասաց նա՝ մոռանալով ինքը նույնպես նույն ցրտին եկել է ներկայությունն ապահովելու եկեղեցում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝