Ներկա ցնցող իրադարձությունները զարմացրել են նույնիսկ միջուկային ապոկոլիպսիսից անգամ աչքը չթարթող Մեդվեդևին ՇՏԱՊ. Նարեկ Սամսոնյանին հիվանդանոց են տեղափոխել. իրավապաշտպան «Ինչու»-ների պատասխանը տվել է Հովնան Սրբազանը. Կոտայքի թեմի առաջնորդը թիկնապահների ուղեկցությամբ «փախավ» լրագրողներից Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում Զախարովան արձագանքել է Սոլովյովի՝ Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններին ՖՈՏՈ. Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել․ Արմեն Աշոտյան Անիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբ Գիտնականները հայտնաբերել են միրգ, որը ձեզ ավելի խելացի է դարձնում

Վերջում մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ` մեր ընկերների լռությունը. Նարեկ Սամսոնյանի ուշագրավ նամակը

Նարեկ Սամսոնյանը կալանավայրից ուղերձ է տարածել, որում ասվում է.

Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Այսօր իմ հացադուլը թևակոխում է խորհրդանշական 10-րդ օր։ Այս 10 օրերի ընթացքում ամենօրյա սկզբունքով հետևել եմ հանրային արձագանքներին և այսօր ցանկանում եմ իմ երախտիքի խոսքը փոխանցել այս օրերի ընթացքում իմ և մեր թիմի կողքին կանգնած, մեզ մեր ամենօրյա պայքարի ընթացքում սատարած բոլոր անձանց, հանրային գործիչներից մինչև պատգամավորներ, շարքային անհանգստացող քաղաքացիներից մինչև առանձին կառույցներ և կուսակցություն և հատկապես ԶԼՄ-ներ։

Պայքարի ծայրահեղ միջոց հացադուլի հիմնական նպատակը, ողջ աշխարհում հայտնի հացադուլների պարագայում անգամ, երբեք չի եղել և չի կարող լինել իշխանություններից պահանջի կատարմանը հասնելը։ Բոլոր ժամանակներում արված ամենաարդյունավետ հացադուլները նպատակ են ունեցել հանրային աջակցությամբ ապօրինություններ իրականացնողներին ճնշելը։ Իսկ պայքարի ծայրահեղ միջոցի դիմող անձի համար կարևորագույն հոգեբանական խթաններ են թե՛ հանրային լայն աջակցությունը, թե՛ հատկապես «ընկերների» լռությունը։ Վերջին օրերին ես առիթ եմ ունեցել զգալու վերոգրյալ ազդակներից թե՛ առաջինը, թե՛ երկրորդը։

Պայքարի այս միջոցը բնավ իմ անձի մասին չէ և իմ նպատակներից ամենաառաջնայինն այսպիսով բոլոր քաղբանտարկյալների խնդրի վրա ուշադրությունը սևեռելն է, բոլոր քաղաքական և հասարակական ուժերին խնդրելն է, որ գոնե քաղբանտարկյալների հարցում մեկտեղեն ուժերը։ Հացադուլ հայտարարելուց հետո մոտավորապես 40%-ով այդ միավորումը ստացվել է, բայց, ցավոք սրտի, 40%-ը 100-ից շատ հեռու է, և հուսանք, որ գնալով այդ սառույցն էլ կկոտրվի։ Քաղաքական մտքի համար բատնարկված մարդու համար դրսում տաքուկ նստածների լռությունը տարակուսելի է։ Վստահ եմ, որ ապագայում նաև այս ամենն է գնահատականների արժանանալու, բայց հիմա գոնե քաղբանտարկյալների հարցով միասնական հանդես գալու ժամանակն է։

Ինչևէ, նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր անհատներին, իմ շատ սիրելի ընկերներին հարցը հանրային օրակարգում պահելու համար։ Բոլորիդ գրառումները, հարցազրույցները, հայտարարությունները և ոչ հրապարակային գործադրված ջանքերն ինձ ջերմացնում և մեծ ուժ են տալիս պայքարս շարունակելու համար։

Ուզում եմ հացադուլի 10-րդ խորհրանշող և իմ ընդհանուր զգացողություններն ամփոփող Մարտին Լյութեր Քինգի հայտնի խոսքերով ավարտել. "In the end, we will remember not the words of our enemies, but the silence of our friends" (Վերջում մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ` մեր ընկերների լռությունը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ներկա ցնցող իրադարձությունները զարմացրել են նույնիսկ միջուկային ապոկոլիպսիսից անգամ աչքը չթարթող ՄեդվեդևինՇՏԱՊ. Նարեկ Սամսոնյանին հիվանդանոց են տեղափոխել. իրավապաշտպան«Ինչու»-ների պատասխանը տվել է Հովնան Սրբազանը. Կոտայքի թեմի առաջնորդը թիկնապահների ուղեկցությամբ «փախավ» լրագրողներիցՆիկոլ Փաշինյանը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցումԶախարովան արձագանքել է Սոլովյովի՝ Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններինՖՈՏՈ. Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել․ Արմեն ԱշոտյանԱնիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անումՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբԳիտնականները հայտնաբերել են միրգ, որը ձեզ ավելի խելացի է դարձնումՕձին պետք է ջախջախես, նախքան նրա կծելը․ Իրանցի հայտնի միջազգայնագետը կիսում է ՀՀ-ում Իրանի դեսպանի մտահոգությունները Սուրբ Փրկիչ եկեղեցում պատարագի է մասնակցում․ ներկա է նաև Կոտայքի թեմի առաջնորդըԿենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինենՀանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՎերջում մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ` մեր ընկերների լռությունը. Նարեկ Սամսոնյանի ուշագրավ նամակը «…փնտրեք նրան բոլոր նրանց մեջ, ում կյանքին նա երբևէ դիպել է». Արտավազդ Սահակյանի որդու հոր լուսանկարին կից գրառումըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Լիքը եկեղեցի կա, որոնց շիրիմների վրա պիտի անցնես. Վրեժ ԴուրգարյանԱրտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել․ նրանցից մեկը քթի վնասվածքով հոսպիտալացվել էՖՈՏՈՇԱՐՔ. Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված