Անիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անում
Այս չարիքը այսօր եկել է պղծելու այն եկեղեցին, որտեղ ես 5 տարի գալիս եմ ու խնդրում Աստծուն, որ օգնի գտնեմ որդուս։ Այս մասին այսօր Չարենցավանի եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը՝ տիկին Ասյան։
«Քահանան արտակարգ մարդ է, իմ ընտանիքի կողքին է եղել միշտ, շատ եմ ցավում, որ էս երեխուն ստիպում են գնալ էդ քայլին։
Իսկ թեմի առաջնորդը՝ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, երեխաներ ունի, բոլորս գիտենք, որ նա տղա ու աղջիկ։ Տղան՝ Արգիշտի Քյարամյանը, 5 տարի կոծկեց մեր տղաների գործերը, դա թեմի առաջնորդի որդու թեթև ձեռքով է եղել, ես հիմա չեմ կարողանում գտնել իմ որդու գործերը, այդ գործերը իրենք ենք ծածկադմփոց արել՝ Նիկոլի հետ միասին։
Ու հիմա իրենք այս եկեղեցին են եկել պղծելու, եսամեն կիրակի գալիս եմ այստեղ, իսկ էսօր եկածների 50 տոկոսը բերածներն են, հավատացյալներ չեն»։
Նա նաև նշեց, որ եկեղեցու զանգն էլ կախել է Նիկոլի թեթեւ ձեռքով զոհված Զորիկ Հարությունյանը։ «Դու ո՞նց ես եկել՝ մտել էս եկեղեցին։ Անիծվես դու քո յոթ պորտով, որ եկեղեցին էլ գնաս՝ չես մաքրվելու, դու պիղծ ես, սատանա ես։
Ես հիմա ուր գնամ, սա իմ մխիթարությունն էր, ես Գարեգինին խնդրում եմ, որ մաքրեն այս եկեղեցին, որ ես կարողանամ նորից մտնել իմ եկեղեցի»,– ասաց տիկին Ասյան։