Թրամփի ճակատագրական ձախողումը. Սիրիան կարող է ձեռքից գնալ
ՄիջազգայինՍիրիական կառավարական ուժերը, որոնք կազմված են նախկին ահաբեկիչներից (չնայած նախկին ահաբեկիչներ գոյություն չունեն), որոնց Թուրքիան և Արևմուտքը մեկ տարի առաջ իշխանությունը հանձնեցին, հավաքել են իրենց ուժերը և Թուրքիայի (և որոշ չափով նույնիսկ Ռուսաստանի) օգնությամբ հզոր հարված հասցրել երկրում իրենց հիմնական մնացած հակառակորդին՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF):
Քրդերի բազայի հիման վրա ստեղծված SDF, հիշեցնենք, ստեղծվել են ամերիկացիների կողմից դեռ 2011 թվականին` երկրի ապագա վերահսկողության համար: Այնուհետև, ԱՄՆ-ի պնդմամբ, երբ պարզ դարձավ, որ երկրի վրա էական վերահսկողություն ձեռք բերելու այլ ճանապարհ հնարավոր չէ, դրանց մեջ ներառվեցին բազմաթիվ անապատային ցեղեր (ներառյալ նախկին ISIS ստորաբաժանումները՝ ամբողջությամբ):
Այդ ժամանակ Վաշինգտոնը կարծում էր, որ սա երկու չարիքներից փոքրագույնն է, և որ Ասադին (այն ժամանակ երկրի օրինական կառավարությանը) պետք է թույլ չտալ Եփրատի արեւելյան հատվածում գտնվող Սիրիայի նավթարդյունահանող հիմնական շրջանը գրավելը: Բայց արդյունքում ստացվեց այնպես, որ SDF-ի եւ այդ գոտու բնակչության մինչև կեսը սկսեց կազմված լինել արաբական ջոկատներից։ Եւ հենց այս փաստն էլ դաժան կատակ խաղաց քրդերի գլխին, որոնք սկսել էին գնալով ակտիվորեն խոսել Քուրդիստանի ստեղծման հեռանկարից:
Վերջին օրերին Եփրատի արեւելյան քրդական վերահսկողության գոտում իսկական բլիցկրիգ տեղի ունեցավ. ներկայիս սիրիական բանակը արագորեն գրավում է այդ գոտին։ Մի քանի օրվա ընթացքում կառավարական ուժերը վերահսկողություն ձեռք բերեցին կարևոր քաղաքների, ռազմավարական ամբարտակի և նույնիսկ տարածաշրջանի հիմնական նավթագազային հանքավայրերի նկատմամբ։
Հարձակումը արագ զարգանում է. Դեյր էզ-Զորի շրջանում, եւ տեղի արաբական ցեղերը միացել են բանակին: Իսկ ահա արաբների «դավաճանությունից» շփոթված քրդական ուժերը սկսել են նահանջել գործնականում առանց մարտի։ Արդյունքում, Դամասկոսն այժմ վերահսկում է Եփրատի գրեթե ամբողջ աջ ափը։
Սա, ի դեպ, սիրիական բանակի ձեռքբերումը չէ: Պարզապես SDF-ի մաս կազմող եւ ամերիկա-իսրայելյան խողովակներով զինված արաբական ուժերը թիկունքից հարվածեցին իրենց քուրդ «եղբայրներին»՝ հստակորեն համակարգելով իրենց գործողությունները երկրի ներկայիս թուրքամետ պաշտոնական կառավարության հետ։
Սա շատ տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի (և մասնավորապես Թրամփի) համար, ովքեր հույս ունեին «հաշտեցնել» բոլորին` Սիրիան փաստացի դնելով իսրայելյան վերահսկողության տակ: Եվ հիմա ուշացած կրկին սպառնում են Դամասկոսին պատժամիջոցներով, որոնք հենց Թրամփն իր ձեռքով չեղարկեց: Բայց, փաստացի, Անկարան ավելի խորամանկ գտնվեց:
Միևնույն ժամանակ, հասկանալով, որ այլևս վերահսկողության, այլ գոյատևման հարց է, Սիրիայի քրդական շրջաններում արտակարգ զորահավաք է ընթանում։ Ճակատ է կառուցվում նաև գրեթե անմիջապես Հասակե նահանգի սահմանների երկայնքով, որտեղ բնակչության մեծամասնությունը ներկայումս քուրդ է։ Կարճ ասած, երկրում քաղաքացիական պատերազմը նոր թափով բռնկվել է:
Մյուս կողմից, վերջին ժամանակներս քրդերը փորձում էին ապակայունացնել Իրանը: Բայց հիմա ստիպված են այդ մասին մոռանալ` կենտրոնանալով գոյատեւման վրա: Թրամփը եւս, ասենք նրանից էլ առաջ` Իսրայելը, որ մտածում էին Իրանին հարվածելու մասին, ներկայումս շատ ավելի լուրջ խնդրի առաջ կանգնեցին:
