Անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը նվազել է․Սուրեն Թովմասյան Ըստ արհեստական ինտելեկտի, հայտնիները շարունակում են իրենց մրցանակները նվիրել Թրամփին (Ֆոտո) Ռուսական՝ Խարկովի վրա վերջին հարձակումները «շատ նշանակալի էին». Քաղաքապետ Գլխի գալիքները չգիտեն, սա ոչ միայն Փաշինյանին է վերաբերում, այլ իր շրջապատին. Նահապետյան (ԱՆՈՆՍ) Ադրբեջանով Հայաստան հասած ալյուրն իրականում պիտանի չէ մարդկային սպառման համար. Գրիգորյան Չե՞ք սարսռում, երբ լսում եք եկեղեցու զանգերը… ՇՏԱՊ. Այս պահին խուզարկում են Հայկ Դոմոյանի բնակարանը Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց, կիրառվեց տնային կալանք Մոսկվայում էի, երբ իմացա, որ ինձ պետք է կալանավորեն, անմիջապես հետ եկա. Դավիթ Համբարձումյան

Չե՞ք սարսռում, երբ լսում եք եկեղեցու զանգերը…

Վերլուծություն

Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ելած, նրա հրաժարականը պահանջող, բարոյականության, իսկ ձեզանից ոմանց դեպքում նաեւ օրենքի սահմաններն անցած «հոգեւորականներ», որ դեռ անարժանիորեն ունեք քահանայի, եպիսկոպոսի, արքեպիսկոպոսի կոչում, դո՛ւք, որ Աստվածաշունչ եք կարդացել ու նույնիսկ ճեմարան ավարտել, չգիտեի՞ք Հուդայի հետ կապված ամբողջ պատմությունը… Չգիտեի՞ք դավաճանության ոչ միայն իրավական, այլեւ հոգեւոր ու բարոյական հետեւանքները…

Վստահ եմ՝ գիտեիք, բայց ընտրեցիք ոչ թե Աստծուն, այլ Սատանային ծառայելու ճանապարհը, եւ, ուրեմն, պատրաստ եղեք ճաշակելու տվյալ ճակատագրական ընտրության ողջ դառնությունը…

Չզարհուրեցի՞ք ձեր այդ ընտրության հետեւանքներից… Չէ՞ որ դուք Հուդայից էլ ավելի դավաճան եւ ավելի վատն եք: Հուդան զարհուրեց իր արարքից, զղջաց եւ, ինչպես հայտնի է, դիմեց նույնիսկ ինքնասպանության, բայց դուք դեռ չեք զղջացել, նույնիսկ դրա նշանները չեք արտահայտում ու դրանով իսկ հուշում, որ չեք զարհուրում ձեր դավաճանական արարքի ահավոր հետեւանքներից: Հետեւաբար, ձեզ նույնիսկ Հուդա չի կարելի անվանել, այլ միայն հուդա՝ «դավաճան» բառի հոմանիշը լինելու առումով:

Ձեր վերոնշյալ վարմունքը, կարծում եմ, հնարավոր է միմիայն երկու դեպքում՝ կամ իրականում Աստծո գոյությանը չեք հավատում, անցած ժամանակաընթացքում, եւ այժմ էլ հոգեւոր ծառայությունը ձեզ համար եղել է ընդամենը փող աշխատելու, հոգեւոր կոչում ունենալու, շրջապատում, իսկ ձեզանից ոմանց պարագայում նաեւ Հայաստանում ու Հայաստանից դուրս պատիվ ու հարգանք վայելելու միջոց (վերջինը, հիասթափեցնեմ ձեզ, արդեն չունեք), կամ էլ հավատում եք Աստծո գոյությանը (ինչպես, ի դեպ, Սատանան էլ է հավատում, ավելին՝ նույնիսկ համոզված է դրանում), բայց ինչ-որ սատանայածնունդ կամ սատանայածառա անձինք, միգուցե մասոնական օթյակներում կամ մորմոնական կառույցներում, խաբել ու հավատացրել են ձեզ, թե Սատանան Աստծուց ավելի հզոր է ու մեծ պատերազմի արդյունքում, ի վերջո, նա է հաղթելու: Այդ դեպքում չարաչար սխալվում եք, իսկ դավաճանության, ուրացման, Աստծուն ծառայելու փոխարեն, Սատանային ծառայելու ճանապարհն ընտրելու դիմաց հատուցելու եք ձեր կյանքի հավիտենական կորստով: Գալու է դաժան իրականության հետ առերեսվելու եւ Աստծո ահեղ դատաստանի առջեւ կանգնելու ժամանակը:

Ամենեւին մի՛ վրդովվեք, որ ձեր պարագայում «հոգեւորականներ» բառը չակերտավորեցի, նույնիսկ ես՝ ամենավատ եւ ամենանվաստ հավատացյալս, ինչպես բոլոր հավատացյալները (խոսքս, անշուշտ, Նիկոլ հայադավի, եկեղեցիներ գրոհելիս, պաշարելիս նեռիկին հետեւող խուժանի ու մյուս կեղծ հավատացյալների մասին չէ), ձեզ այլեւս հոգեւորական՝ այդ բարձր ու վեհ կոչմանն արժանի չեն համարում: Այո՛, սկզբունքորեն ու կտրականապես հրաժարվում ենք ձեզանից որեւէ հոգեւոր ծառայություն ընդունել՝ անկախ նրանից, որ դեռ կարգալույծ արված չեք Վեհափառ Հայրապետի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդուրժողականության եւ իրավիճակն էլ ավելի սրելուց խուսափելու հետեւանքով:

«Բոլոր այն «հոգեւորականները», որոնք փողի դիմաց ծախում են իրենց հոգեւոր կոչումը, պարպում են իրենց մարդկությունից եւ հայությունից, վաճառում են իրենց խաչը նյութի դիմաց՝ եւ անհամար հայորդիների թափած արյունը պաշտոնի, աթոռի եւ երկրավոր խոստումների դիմաց, եւ միանում են դավաճանախմբին, որոնք ամբողջ հայրենիք, հավատք եւ մարդկություն ծախեցին, թող ինքնուրույն դուրս գան իմ բարեկամների շարքից, քանզի եղբայր չեն ինձ, եւ դավաճան են այս Հայրենիքին, այս ազգին եւ նրա բոլոր նպատակներին, ոգիին, եւ անցնում են թշնամու շարքերը։

Եթե վերջին հոգեւորականն անգամ մնամ, մնալու եմ այս ազգի խոստովանած հավատամքին, նպատակներին, մեր նահատակների թափած անգին արյան, մեր պատմական եւ ներկա Հայրենի հողին եւ դրա սրբության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ դրա անսասանության կողքին։

Ահա ժամանակն է իմանալու, թե ովքեր են տաք կամ պաղ` ըստ Հայտնության սրբատառ տողերի, ովքեր են գաղջ կամ անտարբեր այս ազգի արյան համար, եւ ովքեր են որ մի քանի դոլարով պատրաստ են ծախելու իրենց էությունը... »,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Լաս Վեգասից գրել է ամերիկաբնակ քահանա տեր Սերոբ Ազարյանը:

«Անկախ ամեն ինչից, իրավիճակից ու հանգամանքից, կրկին ու կրկին իմ հավատարմությունն ու նվիրվածությունը, սերն ու գորովանքն եմ արտահայտում առ Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր սրբությունները, նրա կանոններն ու օրենքները, առ ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը... Ուխտում եմ` շարունակել մնալ հավատարիմ ու անսակարկ զինվորը մեր Սուրբ Եկեղեցու` պատվով կրելով ճակատիս վրա դրոշմված քահանայական օծության Սուրբ Մյուռոնը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է տեր Եփրեմ Հարությունյանը:

Ավելորդ չենք համարում ներկայացնել նույն սոցիալական ցանցում հոգեւորականի եւս մեկ գրառում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զինվորյալ միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը «Խոսք առ Սիոն արքեպիսկոպոս Ադամյան» վերտառության ներքո գրել է. «Սիոն սրբազան, սրտիս խորը ցավով եւ հոգուս անհուն բարկությամբ, ինչպես այսօր առավոտյան հեռախոսային հաղորդագրությամբ ասացի Ձեզ, հիմա էլ այսպես՝ հրապարակային հետեւյալն եմ հնչեցնում. ամոթ ու նախատինք Ձեզ, որ հարեցիք նենգադավ ու դավաճան եպիսկոպոսներին՝ մերօրյա հուդաներին ու կայեններին:

Դուք եք ինձ ձեռնադրել ու օծել քահանա, Դուք եք նաեւ իմ վեղարի տվչությունը կատարել: Եվ որպես իմ սիրելի հոգեւոր ծնող՝ Դուք միշտ եղել եք իմ աղոթքներում:

Այլեւս Դուք չե՛ք լինելու իմ աղոթքների մեջ, քանի որ Ձեր օրինազանց ու ապստամբ ընթացքով ինքնավտարվեցիք աղոթական սուրբ միությունից: Տիրոջ Սբ Սեղանի առջեւ անարգանք է Ձեր ներկայությունն ու Ձեր «աղոթքը»:

Եվ ի՞նչ օրինակ եք Դուք հոգեւորականության ու հավատացելոց համար... Շատ եմ ցավում, շատ եմ ցավում, շատ եմ ցավում, որ Դուք դարձաք այսպիսին՝ «հայրասպան» ու «որդեսպան». մեր բոլորիս Ամենազոր Աստված գիտե՛, ճշմարտապե՛ս գիտե, թե ինչպես հատուցել Հուդային ու Կայենին: Երանի՜ Ձեր խիղճը կենդանի լիներ... »:

Ահա, ինձ եւ բոլոր հավատացյալների համար հոգեւորականները նրանք են՝ տեր Սերոբ Ազարյանը, տեր Եփրեմ Հարությունյանը, հայր Ասողիկ Կարապետյանը, նույն դիրքորոշումն ունեցող բոլոր մյուս հոգեւորականները, եւ ոչ թե հոգեւորական ձեւացողները: Դավաճաննե՛ր, նայեք նրանց եւ ամաչեք, եթե, իհարկե, ամոթի ինչ-որ նշույլ ունեք: Եվ եթե գոնե մկան չափ համարձակություն ունեք, հրավիրում եմ ուղիղ եթերում բանավեճի կամ լրագրողի հարցերիս պատասխանելու: Ձեր համաձայնությունը, ինչին խիստ կասկածում եմ, կարող եք հայտնել, հանդիպման օրվա եւ ժամի համար պայմանավորվել՝ զանգահարելով 010-22 67 30, 010 26 67 30 հեռախոսահամարին:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը նվազել է․Սուրեն ԹովմասյանԸստ արհեստական ինտելեկտի, հայտնիները շարունակում են իրենց մրցանակները նվիրել Թրամփին (Ֆոտո)Ռուսական՝ Խարկովի վրա վերջին հարձակումները «շատ նշանակալի էին». ՔաղաքապետԳլխի գալիքները չգիտեն, սա ոչ միայն Փաշինյանին է վերաբերում, այլ իր շրջապատին. Նահապետյան (ԱՆՈՆՍ)ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ և ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Բ-ինՀունվարի 20-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցիում կկայանա հոգեհանգիստ՝ ի հիշատակ 1990 թվականի հունվարի 13-20-ը Բաքվի կոտորածի զոհերի Ադրբեջանով Հայաստան հասած ալյուրն իրականում պիտանի չէ մարդկային սպառման համար. ԳրիգորյանՉե՞ք սարսռում, երբ լսում եք եկեղեցու զանգերը…Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել ԹուրքիաԻմը միայն քաղաքական է, հիմա ինչ որ խոսում են, էնպես պատասխաններ կտամ․ Վարդան ՂուկասյանՈւզբեկստանը Թրամփի հրավերով պատրաստ է միանալ Գազայի հարցով Խաղաղության խորհրդինԼրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարինՇՏԱՊ. Այս պահին խուզարկում են Հայկ Դոմոյանի բնակարանըUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են ԶովունիումԴավթաշենի կամրջի վրա բախվել են «Ford»-ն ու շտապօգնության դիատարը. վերջինը մասամբ փակել է ճանապարհըԴավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց, կիրառվեց տնային կալանքՄոսկվայում էի, երբ իմացա, որ ինձ պետք է կալանավորեն, անմիջապես հետ եկա. Դավիթ ՀամբարձումյանԵրբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Մարզահամերգային Համալիրի տնօրենՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանովՎալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են Դատախազություն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված