Ինչ է հայտարարագրել թիվ մեկ աներձագը ԶՈւ-ում ինչու՞ եք անհավասար պայմաններ ստեղծում, մի մասին տարկետում եք տալիս, մի մասին՝ ոչ Կայա Կալասի հայտարարությունից հետո՝ Հայաստանում պետք է հակաեւրոպական շարժում սկսեր. Հայկ Այվազյան Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի վերջին նստաշրջանը Արցախը սերտիֆիկատներով պահե՞ցիք. ինչ նպատակ է հետապնդում «Հայաքվե»-ն Կարո՞ղ է վերջապես նեղություն տաք ձեզ, ու Մասիվն էլ մաքրեք, հո չխանգարեցի՞ Ռուսական նոր «Պանցիր-С» համակարգի մարտական աշխատանքը (Տեսանյութ) Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ) ԱՄՆ-ն պատրաստվում է այսօր-վաղը լուծել Գրենլանդիայի հարցը

Արցախը սերտիֆիկատներով պահե՞ցիք. ինչ նպատակ է հետապնդում «Հայաքվե»-ն

Ներքաղաքական

Հայաստանյան քաղաքական դաշտում վերջին ամիսներին ակտիվորեն գովազդվող «Հայաքվե» նախաձեռնությունը գնալով ավելի շատ հարցականներ է առաջացնում՝ թե՛ իր իրական նպատակների, թե՛ հատկապես ֆինանսական աղբյուրների մասով։

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ, հանրությանն ուղղված իր հերթական ձայնային ուղերձում, շատ ուղիղ անդրադարձել է «Հայաքվեին»՝ հիշեցնելով, որ ժամանակին ստորագրություններ էին հավաքում եւ մարդիկ էլ հպարտորեն նկարվում էին իրենց ստորագրությունները հավաստող սերտիֆիկատներով, ինչի արդյունքը զրո էր:

«Սերտիֆիկատով էի՞ք երկիր պահում, պահեցի՞ք, տվեցիք Ադրբեջանին, հիմա էլ միջանցքի հերթն է հասել, հետո Սյունիքի, Սեւանի»,- զգուշացնում է Վարդան Ղուկասյանը:

«Հայաքվեի» շուրջ ամենահետաքրքիր հարցը մնում է ոչ միայն Արցախը փրկելու իրական քայլերի փոխարեն՝ ստորագրահավաք իրականացնելու բուն նպատակը, այլ առ այսօր իրենց կողմից ծախսվող փողերի ծագումը։

Մեդիափորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ վերջերս հրապարակված ուսումնասիրությունը բացահայտում է մի պատկեր, որից պարզ է դառնում, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հետո՝ ամենաշատը հենց «Հայաքվե»-ն է գումարներ շռայլում սոցցանցներում գովազդներ տեղադրելով:

Պարզվում է՝ «Հայաքվեն» երեք ամսում ծախսել է առնվազն 3328 դոլար՝ տեղադրելով 418 գովազդ, ինչը կազմում է հարթակում եղած քաղաքական գովազդների շուրջ 17 տոկոսը։ Այլ կերպ ասած՝ հարյուրավոր էջերի համատեղ գովազդից ավելի մեծ ծավալ է ապահովել մեկ նախաձեռնություն։

Ավելին՝ «Հայաքվեն» փաստացի միակ քաղաքական ուժն է, որն օգտագործում է պրոֆեսիոնալ գովազդային թիրախավորում՝ տարիքային, սեռային, լսարանային բաժանումներով։ Մինչ մյուս քաղաքական դերակատարները գովազդը տեղադրում են «բոլորի համար», այստեղ գործ ունենք տեխնոլոգիական, լավ հաշվարկված և ակնհայտորեն թանկ քաղաքական արշավի հետ։

Հարցն ուղղակի է. ո՞վ է վճարում։ Որտեղի՞ց են այդ միջոցները։ Վերջիվերջո, եթե «Հայաքվեն» իսկապես կոչված է ազգային խնդիր լուծելու, ապա առաջին հերթին պարտավոր է բացել, թե որտեղի՞ց իրեն այդպիսի ֆինանսական հնարավորություններ: Հակառակ դեպքում՝ հասարակությունն իրավունք ունի կասկածելու, որ հերթական անգամ գործ ունի լավ փաթեթավորված, բայց դատարկ քաղաքական նախագծի հետ, որը դաշտ է նետվել կոնկրետ շրջանակների շահերը սպասարկելու համար: Իսկ Վարդան Ղուկասյանի կոշտ ձեւակերպումները հենց այդ մասին են՝ երբ հայրենիքը վտանգի տակ է, սերտիֆիկատներն ու թիրախավորված գովազդները չեն փրկում, հետեւապես՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այս նախաձեռնությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ինչ է հայտարարագրել թիվ մեկ աներձագըԲուհերում սեռական պատկերը մտահոգիչ է, 4-ից 1-ն է տղա, չե՞ք ուզում գրավիչ դարձնեք նրանց համարԶՈւ-ում ինչու՞ եք անհավասար պայմաններ ստեղծում, մի մասին տարկետում եք տալիս, մի մասին՝ ոչԿայա Կալասի հայտարարությունից հետո՝ Հայաստանում պետք է հակաեւրոպական շարժում սկսեր. Հայկ ԱյվազյանԷդ մոռացե՞լ եք, որ Իշխան Սաղաթելյանին մենք ենք ընտրել իրա պաշտոնին, դուք երկու անգամ չկարողացաքԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի վերջին նստաշրջանըԱրցախը սերտիֆիկատներով պահե՞ցիք. ինչ նպատակ է հետապնդում «Հայաքվե»-նԿարո՞ղ է վերջապես նեղություն տաք ձեզ, ու Մասիվն էլ մաքրեք, հո չխանգարեցի՞Ռուսական նոր «Պանցիր-С» համակարգի մարտական աշխատանքը (Տեսանյութ)Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)ԱՄՆ-ն պատրաստվում է այսօր-վաղը լուծել Գրենլանդիայի հարցը2025 թ ընթացքում հայ֊թուրքական սահմանն ապօրինի հատել և ձերբակալվել են Աֆղանստանի, Պակիստանի, Բանգլադեշի քաղաքացիներ. Կարեն ՊողոսյանԿիևը, հնարավոր է, չկարողանա դիմակայել հրթիռային ևս մեկ հարվածի. Ուկրաինական աղբյուրԵվրամիությունը կդադարեցնի Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացումը Բրիտանիայում առաջարկել են Ամերիկան ​​հետ գնելՄեդվեդև. Այդ գաղափարը վերջապես ընկալե՞լ եք, հիմարնե՛րԻսպանիայում երկու գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ (Տեսանյութ)Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ Բուք, մառախուղ, ձյուն, սառույց․ իրավիճակը՝ ճանապարհներին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված