Բրիտանիայում առաջարկել են Ամերիկան հետ գնել
ՄիջազգայինԲրիտանիայում առաջարկել են Ամերիկան հետ գնել։
«Մեծ Բրիտանիան պետք է Ամերիկան հետ գնի։ Ի վերջո, այն մի ժամանակ մերն էր, և դա կամրապնդի մեր անվտանգությունը Հյուսիսատլանտյան օվկիանոսում։ Եթե դուք այն մեզ չվաճառեք, նախագահ Թրամփ, մենք մաքսատուրքեր կսահմանենք ԱՄՆ-ի և ցանկացած երկրի նկատմամբ, որը կաջակցի ձեր դիմադրությանը այս չափազանց շահավետ գործարքի նկատմամբ։ Արդարացի՞ է», - առաջարկում է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանը։
Իրոնիան հասկանալի է, բայց անտեղի: Բրիտանիան ժամանակին ոչ թե ԱՄՆ-ն վաճառել է, այլ պատերազմում կորցրել` փախչելով այնտեղից: Իսկ այն, որ ներկայումս Բրիտանիան որպես պետություն գոյություն ունի, եւ այսքան ժամանակ իրեն վատ չի զգում, դա ԱՄՆ-ի հաշվին է: Ու հիմա, երբ փորձում են հեգնել կամ ծաղրել ԱՄՆ-ին, դա երեւի լավ բանի չտանի:
