ԱՄՆ-ն պատրաստվում է այսօր-վաղը լուծել Գրենլանդիայի հարցը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ժամանակն է» վերացնել Գրենլանդիայում «ռուսական սպառնալիքը»։
«ՆԱՏՕ-ն 20 տարի շարունակ Դանիային ասում է. «Դուք պետք է վերացնեք ռուսական սպառնալիքը Գրենլանդիայում»։ Դժբախտաբար, Դանիան ոչինչ չի կարողացել անել դրա հետ կապված։ Հիմա ժամանակը եկել է, և դա կարվի»:
Այն, որ Գրենլանդիայում ոչ մի «ռուսական սպառնալիք» էլ չկա, քանի որ դա կնշանակի պատերազմ ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ, հասկանում են բոլորը: Հաջորդը. պարզապես գոնություն չունի որեւէ դրված, հայտարարություն, ցանկություն կամ նման բան, որ ռուսները ցանկանում են գրավել Գրենլանդիան. դա նրանց ինչի՞ն է պետք: Այսինքն, որ «ռուսական սպառնալիք» ասվածն ընդամենը մոգոնել են` այս կամ այն հարցը դրա տակ լուծելու համար:
Այս ֆոնին, Թրամփի գրառումը հուշում է, որ ժամանակը եկել է. ԱՄՆ-ն պատրաստվում է այսօր-վաղը լուծել Գրենլանդիայի հարցը:
