2025 թ ընթացքում հայ֊թուրքական սահմանն ապօրինի հատել և ձերբակալվել են Աֆղանստանի, Պակիստանի, Բանգլադեշի քաղաքացիներ. Կարեն Պողոսյան
ՆերքաղաքականԳյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարեն Պողոսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«2025 թ ընթացքում հայ֊թուրքական սահմանը ապօրինի հատել և ձերբակալվել է մոտ 60 անձ։ Նրանք եղել են Աֆղանստանի, Պակիստանի, Բանգլադեշի քաղաքացիներ։
«2025 թ ընթացքում հայ֊թուրքական սահմանը ապօրինի հատել և ձերբակալվել է մոտ 60 անձ։ Նրանք եղել են Աֆղանստանի, Պակիստանի, Բանգլադեշի քաղաքացիներ։
Արդյո՞ք թուրքական կողմն ունեցել է միջամտություն նրանց Հայաստան ուղղորդելու թե ոչ, դժվար է ասել, բայց մի բան հաստատ է, որ Թուրքիան ոչ մի շահագրգռվածություն չունի Հայաստանի անվտանգության ապահովման հարցում։
Հետաբար, Հայաստանի անվտանգային նման ցածր մակարդակի դեպքում, կարևոր է ռուս սահմանապահների դերը, ովքեր ձերբակալել և չեզոքացրել են սահմանախախտերին, բայց ահա հայկական կառավարիչների կողմից ՌԴ սահմանապահների փուլ առ փուլ հեռացումը հայ֊թուրքական, հայ֊իրանական սահմանից կարող է դառնալ լուրջ աղետ, Հայաստանը դարձնելով թմրանյութերի շրջանառության և ահաբեկիչների համար ազատ տեղաշարժի համար շատ բարենպաստ վայրի։
Բնականաբար, շատ կարևոր է, որ Հայաստանը ինքնուրույն, առանց որևէ աջակցության կարողանա ապահովել իր անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը և ինքնիշխանությունը, բայց նման անպատասխանատու կառավարիչների օրոք դա կբերի մեծ աղետների»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
