Իրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակ
ՄիջազգայինԻրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանում վերջին անկարգությունները «Իսրայելի ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից երկրի դեմ սանձազերծված 12-օրյա պատերազմի շարունակությունն էին»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ «Նա [Թրամփը] նախ հրամայեց սպանությունները, և երբ հայտնվեցին ահաբեկչական պատերազմի նախագծի ձախողման նշաններ, նա ինքը հրավիրեց ահաբեկիչներին և անկարգությունների մասնակիցներին շարունակել անկարգությունները և չհեռանալ փողոցներից։
Տարածելով այնպիսի ստեր, ինչպիսին է Մաշհադ քաղաքի անկումը, նա ցանկացավ Իրանում սերմանել քաոս, անապահովություն և շարունակել սպանությունները»,- խորհրանի նիստի ժամանակ հայտարարել է խոսնակը։Նա հայտարարել է, որ «Իրանը՝ իր քաջարի և իմաստուն ղեկավարությամբ և իր խորաթափանց ժողովրդով, աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար»:
Ղալիբաֆը հայտարարել է, որ ցույցերի ժամանակ որոշ ուժեր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոճով գործողություններ են իրականացրել։Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր էին տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել էին բախումներով և անկարգություններով։
