Հունվարի 20-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցիում կկայանա հոգեհանգիստ՝ ի հիշատակ 1990 թվականի հունվարի 13-20-ը Բաքվի կոտորածի զոհերի
Հարգելի հայրենակիցներ.
Հունվարի 20-ին, ժամը 12:00-ին, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցիում, որը գտնվում է Հաղթանակի կամրջի մոտ, կկայանա հոգեհանգիստ՝ ի հիշատակ 1990 թվականի հունվարի 13-20-ը Բաքվում տեղի ունեցած դաժան կոտորածի զոհ մեր հայրենակիցների: Այդ ցեղասպանությունն սկսվել էր Սումգայիթում 1988 թվականի փետրվարին և շարունակվել մինչ 1992 թվականը Ադրբեջանում նաև այլ բնակավայրերում, առաջիններից մեկն էր՝ բոլշևիկների կողմից 1920 թվականին արհեստականորեն ստեղծված Ադրբեջան կոչվող պետության տարածքում: Ադրբեջանից հայերի բռնի արտաքսումը, որ ուղեկցվել է ամենադաժան բարբարոսությամբ, բռնությամբ և թալանով, փաստ է: Հալածվել և արտաքսվել են ոչ միայն հայերը, այլև այն այլազգիները, որոնք հայերի հետ որևէ՝ ազգակցական կամ այլ կապ են ունեցել: Նրանց մեծ մասը նույնպես Հայաստանում ապաստանեց: Ադրբեջանական քաղաքների փողոցները այդ օրերին մարդակերների, արնախումների հավաքատեղի էին: «Մահ հայերին», «Մահ», «Մահ»՝ այս կարգախոսները ամենուրեք հայկական և քրիստոնեական ջարդերն էին ուղեկցում, և այս վայրագ հայատյացությունը, որն Ալիևների կլանն էր սկսել, Ադրբեջանում արդեն 35 տարի է շարունակվում: Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող և ուղղորդվող ջարդարարներն չխնայելով ոչ տարեցներին, ոչ երեխաներին, ոչնչացնում էին այն ամենը, ինչ կապված էր հայերի հետ՝ նրանց տները, բնակարանները, ունեցվածքը, ծեծում և բռնաբարում նրանց տերերին, դաժանաբար սպանում: Եղել են մարդակերության դեպքեր. մարդիկ, իրենց պատիվը փրկելով, նետվում էին բարձրահարկ շենքերի պատշգամբներից:
Այս բոլոր փաստերը պահվում են ՊԱԿ֊-ի, դատախազության և ԽՍՀՄ ՆԳՆ արխիվներում, որոնց իրավահաջորդն այսօր Ռուսաստանի Դաշնությունն է: Հանցագործները՝ բոլորը, անպատիժ մնացին: Զոհերի իրական թիվն այդպես էլ չհրապարակվեց, դաժանություններին համապատասխան քաղաքական գնահատական չտրվեց: Ոճրագործները այսօրվա Ադրբեջանում որպես հերոս են մեծարվում: Մինչդեռ ՄԱԿ-ը այս դեպքերը հայերի ցեղասպանություն է որակվել:
Հայերի ցեղասպանությունը Ադրբեջանում XX դարի վերջից XXI դար անցավ, վերածվելով Արցախի հայերի ցեղասպանությանը՝ իրենց երկրից արտաքսումով: 100-֊ամյա Ադրբեջանը երիտթուրքերի քաղաքականությունն է շարունակում, Մեծ Թուրանի ճամփին մնացած միակ խոչընդոտը՝ հայերին և Հայաստանը վերացնելով: Արդեն Տավուշի մարզում ՀՀ տարածքներ են զավթվել, հաջորդ թիրախը Սյունիքն է:
Ամենասարսափելին այն է, որ այս ամենը, ինչպես և 1915-1922 թվականներին Օսմանյան Թուրքիայում կատարվածը, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ է արվում, և ամեն անգամ աշխարհը լուռ ճանաչում էր արդեն տեղի ունեցածը:
Հայկական բարձրավանդակում ՝ հնդեվրոպական ազգերի հայրենիքում սպանվում են հայերը և այլ քրիստոնյա ազգերը, երկիրը հանձնվում է թուրքերին:
Մարդկության դեմ կատարված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի:
Նախաձեռնող խումբ՝
Հայաստանի հույների “Պատրիդա” կազմակերպության,
“Թալիշ. սահմանամերձ բնակավայրեր” հայենասիրական կազմակերպության,
Ադրբեջանից փախստական քաղաքական, կրոնական և ազգային խմբերի լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի ղեկավար, իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան
Էդուարդ Պոլատով
Լարիսա Ալավեդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան
Հրազդան Մադոյան, հրապարակախոս
Արմինե Վաղրամյան, քաղաքագետ, թարգմանիչ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
