Ռուսական ուժերն ուկրաինացիների համար շատ վտանգավոր ճեղքում են իրականացրել Կենտրոնական Դոնբասում (Քարտեզ)
ՄիջազգայինԴոնեցկի կենտրոնական ուղղությամբ ռուսական բանակը կարեւոր ձեռքբերում ունի: Ամբողջությամբ գրավել են Նովոպավլովկա բնակավայրը, որն ուկրաինական ուժերը փորձում էին համառորեն պաշտպանել` հասկանալով անկման հետեւանքը:
Նովոպավլովկան գրավելով, ռուսների համար բացվում է դեպի Տորսկոյե և Պավլովկա ուղղությունը: Սրանք փոքրիկ գյուղեր են, սակայն դրանց գրավումը կունենա ռազմավարական նշանակություն: Այն է` դեպի արեւելք հիմնականում քիչ բնակեցված հատված է, ուկրաինական ուժերը չունեն լուրջ պաշտպանական համակարգ, ինչը ռուսներին հնարավորություն է տալիս հարվածել Կոնստանտինովկայի արեւմտյան թեւի ուղղությամբ` նաեւ դուրս գալով Դրուժովկայի հարավային հատված (Քարտեզ 2):
Բացի այդ, Նովոպավլովկա - Տորսկոյե - Պավլովկա գիծը վերահսկելու դեպքում ռուսներն ապահովում են Դոբրոպոլեի ուղղությամբ գործող ուժերի թեւը:
Իսկ մեծ իմաստով, Նովոպավլովկա - Տորսկոյե - Պավլովկա գոտու վերահսկողությունը ռուսական ուժերի համար հարմար պլացդարմ է նաեւ դեպի հյուսիս հարձակումը զարգացնելու համար` դեպի Դրուժովկայի ու Կրամատորսկի արեւմտյան թեւ: Դրա հաջողությունը ուկրաինական կողմի համար կնշանակի Դոնբասի ամբողջական կորստի ռեալ հեռանկար: