Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Հայաստանում կարծում են, թե Սպերցյանին պահում են գերության մեջ. Մուսաև

Սպորտ

 

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևն անդրադարձել է թիմի ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հիշեցնենք, որ ամռանը հայ ֆուտբոլիստը մոտ էր անգլիական «Սաութհեմփթոն» տեղափոխվելուն «Это футбол, брат» յութուբյան ալիքի եթերում Մուսաևը մասնավորապես նշել է․

«Նա ամեն գնով հեռանալու մոլուցք չունի։ Իրավիճակը չափազանցնում և սրում են թե՛ այստեղ, թե՛ հատկապես Հայաստանում։ Այնտեղ խոսում են ու, կարծես, մտածում, որ «Կրասնոդարը» նրան գերության մեջ է պահում։

Սակայն նա երջանիկ մարդ է։ Սպերցյանն արդեն իսկ ակումբի և քաղաքի լեգենդ է, նրան բոլորը պաշտում են։ Նա ցուցադրում է վառ և դիտարժան ֆուտբոլ։ Անձամբ Էդուարդը չտեղափոխվելու փաստով չի անհանգստանում»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ