Հունվարի 27-ը սահմանվեց որպես Հիշատակի և խոնարհումի օր. այն ոչ աշխատանքային կլինի
Հունվարի 27–ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային:ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենքի նախագիծը։
Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը 69 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Հեղինակներից Ռուբեն Ռուբինյանը երեկ հայտնել էր, որ նախագիծը ընդունվելուց հետո արագացրած կարգով կուղարկվի ՀՀ նախագահի ստորագրմանը, որպեսզի այս հունվարի 27-ը ևս լինի ոչ աշխատանքային
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
