Հետվճարը տրամադրվում է 1000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, այն փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը
ՏնտեսությունՀունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով։ Ֆինանսների նախարարությունից հետաքրքրվել ենք հետվճարի տրամադրման կարգը և պայմանները․ Եվ ահա ըստ այդմ. միջոցառման շահառուներին հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը․
հետվճարը տրամադրվում է 1000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, ընդ որում՝ յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6000 ՀՀ դրամը, յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարը չի կարող գերազանցել 60000 ՀՀ դրամը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
