Մտնում ենք առանց կանոնների աշխարհ. ԱՄՆ-ն ցանկանում է ենթարկեցնել Եվրոպան. Մակրոն (Տեսանյութ)
ՄիջազգայինՄենք մտնում ենք առանց կանոնների աշխարհ. ԱՄՆ-ն ցանկանում է ենթարկեցնել Եվրոպան, հայտարարում է Մակրոնը։
Ըստ նրա, ԱՄՆ-ի կողմից մրցակցությունը նպատակ ունի ենթարկեցնել Եվրոպան, եւ սա անընդունելի է:
Մեզ անհրաժեշտ են ավելի շատ ուղղակի չինական ներդրումներ Եվրոպայում որոշակի հիմնական ոլորտներում, իր աշխարհաքաղաքական նոր տեսլականն է ֆիքսել Ֆրաանսիայի ղեկավարը։
Ի դեպ, Մակրոնն այս անգամ եւս հանդես եկավ ակնոցներով. երեւում է, Բրիջիտն այս անգամ շատ էր կատաղել:
Բայց դա էլ մի կողմ: Ի՞նչ է ստացվում. եթե Եվրոպան եւ դրա կազմում Ֆրանսիան մինչ այս աջ ու ձախ պատժամիջոցների էին սձռում, օրինակ՝ բացահայտ խոսում էին ռուսական փողերը յուրացնելու մասին, եւ հիմա էլ դրանք պահում են եվրոպական բանկերում՝ ապօրինի, առանց ՄԱԿ-ի կողմից հաստատված պատժամիջոցներով, ապա դա կանոններով ածխար էր: Բայց բավական է Եվրոպայի ոտքը մի թեթեւ տրորեն, եւ անմիջապես վայնասուն են բարձրացնում: Չեղավ, քաղում եք ձեր իսկ ցանած քամին, որը դարձել է փոթորիկ:
