Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պարեկները վնասազերծել են զինված անձի. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից Հոկտեմբերի 12-18-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշանները կշահեն Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Թող քեզանում մարդն իրեն տեր զգա. Հայտնի իրավապաշտպանը Երեւանի տոնի կապակցությամբ

Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը

Ներքաղաքական

Օրերս լուր տարածվեց, որ գրանցվել է նոր անունով կուսակցություն ` «Ուժեղ Հայաստան»: Ավելի ճիշտ անունն է նոր, իսկ կուսակցությունը նախկւնում այլ անվանում ուներ: Սակայն այս նոր անվանումը շփոթմունք կարող է առաջացնել քաղաքական դաշտում, չէ՞ որ արդեն հինգ տարի է ինչ գործում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը: Ընդ որում գործում է ակտիվ` կազմակերպում է երթեր, կոնֆերանսներ, հանդես է գալիս մամուլում:

Արդյո՞ք այս անվանագողության նպատակը նախըտրական խառնաշփոթ ստեղծելն է, որպեսզի խոչնդոտել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» խիստ ընդդիմադիր շարժմանը ընտրական գործընթացներում: Սա դեռ շատ վաղուց հայտնի հնարք է` ընտրողներին շփոթութկան մեջ գցելու համար: Այս հարցով դիմեցինք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին:

- Չեմ կարող ասել այս ոչ գեղեցիկ քայլի մտահաղացման նպատակը, եթե իսկապես մեզ խանգարելն է, ապա դա վկայում է, որ մեր շարժումը իսկապես մեծ վտանգ է իշխանությունների եւ որոշ այսպես կոչված ընդդիմադիրների համար: Սակայն բոլոր դեպքերում կցանականայինք, որ մեր նորաթուխ գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ մեր քաղաքական ծրագիրը: Ավելին, ուրախ կլինենեք, եթե այդ կուսակցությունը մաս կազմեր մեր շարժման եւ նպաստեր մեր նպատակների իրագործմանը ու ուժեղ Հայաստանի ստեղծմանը:

Ա. Հովհաննիսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ