Գրենլանդիան ցուրտ ու գորշ կղզի ա, բա մեզ պետք ա Գրելանդիան. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ` ՖԻԴԱՆԸ ՈՒՂԻՂ ՉԻ ԱՍԵԼ, ՈՐ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՆԻԿՈԼԻՆ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Դուզ խոսքը Ռուբինյանին են ասում:
**
ՖԻԴԱՆԸ` ՍՈԼՈՎՅՈՎԻՆ
(ԻՐ ԿՈՂՄԻՑ ՆԻԿՈԼԻՆ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Չեն ասում, անում են:
**
ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ (ՇԻՇ ԲՌՆՈՂ) ԻՐ՝ ՆԻԿՈԼԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նիկոլն ընենց ա պատվադիտ արել, որ ո՛չ ուզում եմ երեսին նայեմ, ո՛չ ձեռք տամ։
**
ՆԻԿՈԼՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ Է
Ըստ հուդայագետների` Նիկոլի դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից Վեհափառի որոշմամբ պաշտոնից ազատված Մասյացոտնի թեմի տիրադավ առաջնորդին պաշտոնում վերականգնելու վճռից հետո, իրենք ակնկալում են, որ սույն դատավորը նաեւ կարդարացնի Հուդային եւ կվերականգնի նրա իրավունքները, իսկ որպես վարձատրություն, կարող է վերցնել 30 արծաթը։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ԴԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԹՐԱՄՓԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԵԼԱՆԴԻԱՆ ԱՄՆ-ԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գրենլանդիան ցուրտ ու գորշ կղզի ա, բա մեզ պետք ա Գրելանդիան։
**
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ` «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆԸ
(«ԴՈՒՔ ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐԻՆ ԳՈՐԾԻ ՉԵՔ ԳԱԼԻՍ, ԱԺ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻՆ ԳՐԵԹԵ ՉԵՔ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ»` ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գործի չեք գալիս, խորհրդի նիստերին չեք մասնակցում, բացի աշխատավարձից, պարգեւավճարներ եւ 13-րդ աշխատավարձ եք ստանում։ Փաստորեն, ԱԺ-ն դարձրել եք ձեզ համար «Փարոս» ծրագիր, որը նպաստ է բաժանում Նիկոլի գանձերին։