«Ժողովուրդ». ՔՊ-ում թեժ պայքար է լավ տեղերի համար
Միջազգային«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին իշխող ՔՊ կուսակցությունում իսկական մրցավազք է սկսվել։ Բանն այն է, որ ՔՊ-ականները պետք է շատ ակտիվ աշխատեն իրենց ռեյտինգի վրա, որպեսզի կարողանան կուսակցական 1000 պատվիրակներից ձայներ «հավաքել»։
ՔՊ-ականները տարբեր մարզերում պետք է ՔՊ ակտիվին համոզեն՝ ձայներ տալ իրենց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար ՔՊ-ականները պետք է 1000-ից մոտ 400–500 ձայն հավաքեն։
Մեր տեղեկությունների համաձայն՝ նախնական որոշված է, որ կրկին ընտրվելու է 1000 պատվիրակ, և երեք օր շարունակ՝ ուղիղ եթերի ռեժիմով, տեղի է ունենալու ներքին ընտրություն։ Այսինքն՝ ՔՊ-ական պատվիրակները գալու են և ուղիղ եթերում ընտրելու են այն անձանց, ովքեր պետք է ձևավորեն ՔՊ-ի՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական ցուցակը։
Քվեարկությամբ կդասավորվեն առաջինից մինչև վերջին համարները, և պատվիրակները կորոշեն, թե որ ՔՊ-ականն է ամենաբարձր վարկանիշ ունեցողը և որ համարի ներքո պետք է մասնակցի ընտրություններին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում