«Հրապարակ». Ով կարող է դառնալ «Մեր ձևով»–ի վարչապետի թեկնածուն
Միջազգային«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին «Մեր ձեւով» շարժումը հայտարարել էր, որ հունվարին պարզ կլինի, թե ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն: Երեկ շարժումն իր տնտեսական ծրագիրը հրապարակեց, պանելային քննարկում անցկացրեց, եւ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ասուլիս տվեց, սակայն դարձյալ չհրապարակվեց թեկնածուի անունը:
Մասնավորապես, վերջերս խախտել է մեկ տարվա ընթացքում 6 ամիս ռեզիդենտ լինելու` Հայաստանում ապրելու ցենզը: Ընդ որում, տեւական ժամանակ պահպանել է, իսկ վերջերս՝ գուցե անգամ միտումնավոր խախտել, որ անհաղթահարելի խոչընդոտ ձեւավորի եւ անհնարին դարձնի իր առաջադրումը:
Հիշեցնենք․ միայն ՀՀ քաղաքացի լինելու եւ տարվա առնվազն կեսը (առնվազն 180 օր) Հայաստանում բնակվելու պահանջը պարտադիր է պատգամավորի, վարչապետի թեկնածուի համար։ Այսինքն՝ վերջին 4 տարիների ընթացքում մարդը պետք է տարվա մեջ 6 ամիս բնակված լինի Հայաստանում։ Իսկ Սամվել Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացի է եւ կարող է լավագուն դեպքում ավագանու ցուցակում ընդգրկվել։ Ըստ ամենայնի, թեկնածուն կլինի Նարեկ Կարապետյանը, որն արդեն հասցրել է լայն ճանաչում ձեռք բերել եւ հանրության համակրանքը նվաճել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում