Հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր․ ՀՀ նախագահը ստորագրեց օրենքը
ՀասարակությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը:
Հիշեցնենք՝ հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվեց՝ 69 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Նախագծի հեղինակներ են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը:
Խորհրդարանի փոխխոսնակը նախօրեին տեղեկացրել է, որ քվեարկությունից հետո այս հունվարի 27-ն արդեն կլինի ոչ աշխատանքային օր: Օրենքը ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման 10-րդ օրը, այլ անմիջապես:

