Սիրիայում քրդերը հարձակվել են Թուրքիայի դրոշի վրա
ՄիջազգայինԹուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլքայան հայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Նուսայբին-Քամըշլը սահմանային հատվածում Թուրքիայի դրոշի վրա հարձակում է եղել։ Յերլիքայան նշել է, որ դրոշի վրա հարձակումն իրականացվել է «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) կողմից, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրք նախարարը դատապարտել է հարձակումը և նշել, որ այդ բացահայտ սադրանքն ուղղված է թուրք ազգի միասնության խաթարմանը և դա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչությունից զերծ Թուրքիա տանող երթը խափանելու փորձ։
Դեպքի առնչությամբ 356 անձի դեմ հարուցվել է քրեական գործ, իսկ 35 անձ կալանավորվել է։

