Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին սպանողին դատապարտել են ցմահ բանտարկության
ՄիջազգայինՃապոնիայի Նարայի պրեֆեկտուրայի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել նախկին զինվորական նավաստի Տեցույա Յամագամիին, որը 2022 թվականի հուլիսին գնդակահարել է երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության (NHK) տվյալներով՝ դատարանը բավարարել է դատախազության պահանջը և Յամագամիին դատապարտել ցմահ բանտարկության:Պաշտպանող կողմն ամբաստանյալի համար խնդրել է 20 տարուց պակաս ազատազրկում՝ միաժամանակ լիովին ընդունելով կանխամտածված սպանության, ինչպես նաև հրազենի շրջանառությունը վերահսկող օրենքների խախտման մեղադրանքները։Նախկին զիվորական նավաստի Տեցույա Յամագամին 2022 թվականի հուլիսի 8-ին ինքնաշեն զենքի կրակոցով սպանել է նախկին վարչապետ Աբեին, որը ելույթ էր ունենում նախընտրական հանրահավաքում Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում գտնվող Նարա քաղաքում: Կրակողին հանցագործության վայրում բռնել են քաղաքական գործչի թիկնապահները:
Հարցաքննությունների ժամանակ նա հայտարարել է, որ նախկին վարչապետին սպանել է, քանի որ վստահ էր, որ նա կապված է «Միավորման եկեղեցու» հետ: Յամագամիի մայրը եղել է այդ կառույցի մոլի կողմնակիցը, դրան է նվիրաբերել իր ամբողջ կարողությունը և ընտանիքին մատնել սնանկության:Հետագա հետաքննությունները ցույց են տվել, որ «Միավորման եկեղեցու» հետ կապեր են պահպանել ինչպես Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության, այնպես էլ ընդդիմադիր ուժերի շատ ներկայացուցիչներ: 2025 թվականի գարնանը Տոկիոյի դատարանը որոշել է կազմացրել այդ կրոնական կազմակերպությունը:

