Այո, պարտքն աճել է, բայց պետություններ կան, որ տրիլիոններով պարտք ունեն. Վահե Հովհաննիսյան
ՆերքաղաքականԱյո՛, պարտքն աճել է և ինչ-որ մի միլիարդից դարձել է ուրիշ միլիարդ, բայց պետություններ կան, որ տրիլիոններով ունեն, ինչո՞ւ ենք այդ միլիարդից խոսում. ասուլիսին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
ՀՀ ֆինանսների նախարարն առաջարկեց խոսել դրա համամասնությունից և որպես օրինակ նշեց՝ 2018 թվականին պարտք-ՀՆԱ-ն մոտ 52 տոկոս էր, հիմա 48 տոկոս է։
«Այսինքն, պարտքը սպասարկելու մեր հնարավորություններն ավելի մեծացել են, այլ կերպ ասած` այն ծախսերը, որոնք մենք արել ենք պարտքի հաշվին, տվել են այն արդյունքները, որով հնարավոր է եղել մեր եկամուտները մեծացնել այնքան, որ մենք շարունակում ենք խնդիր չունենալ այդ պարտքը սպասարկելու ուղղությամբ»,- հայտարարեց նախարարը։

