Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր
ՀասարակությունՀայաստանի հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը: Ըստ այդմ, հունվարի 27-ը կսահմանվի Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր ու կլինի ոչ աշխատանքային։
Այս նախաձեռնության հեղինակներն են ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։
Ռուբեն Ռուբինյանը այս առնչությամբ նշել էր, որ այդ օրը կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը. ««Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես բանակի օրվան նախորդող օր, որովհետև ավանդաբար հունվարի 28-ին պաշտնոյաներն այցելում են Եռաբլուր»։

