Կիեւում սարսափով են հետեւում գրենլանդիական զարգացումներին Գրենլանդիան արդեն կարելի է ԱՄՆ մաս համարել. մնում է Կանադան Ես ուզում եմ այսօր հանդիպել Զելենսկու հետ. Պուտինը ցանկանում է գործարք կնքել. Թրամփ Քանդեցին եւս մեկ ոլորտ. ԶԱՐՄԱՆՔ Եկեղեցու դեմ արշավի սաստկացումը հունից հանում է Կառավարության անդամներին. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ինչու ՔՊ-ից պակասեց մի «գլուխ» Ձե՞ր փորձից եք ասում, երբ խոսում եք ծրարով փող ստանալու մասին․ Դանիելյանը՝ Փաշինյանին ԱԺ- Կառավարություն հարցուպատասխան․ուղիղ Լարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներով Պուտինը վաղը կընդունի Ուիտկոֆին եւ Քուշներին. CNBC

Քանդեցին եւս մեկ ոլորտ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նախկին Մարդու իրավունքների նախկին պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ թեպետ ուրախ է ադրբեջանական գերությունից մեր չորս հայրենակցի վերադարձի համար, բայց դժգոհ է, որ երկու վարձկանների հետ են փոխարինել նրանց: «Այդ հանցագործների վերաբերյալ դատավարություններով պետք է բացահայտվեին Թուրքիայի ու Ադրբեջանի հետախուզական ներգրավվածությունը միջազգային ահաբեկիչների եւ վարձկանների տեղափոխման ու թրաֆիքինգի գործում: Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար», - շեշտում է նա ու խոսում ամուր բանակցությունների մասին: Իհարկե, ամեն ինչ գեղեցիկ է ասված, առնվազն ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը կարող է նույնիսկ հուզվել, բայց զարմանալին այն է, որ մեծ-մեծ խոսում է մի մարդ, որը կյանքում նման բանակցություններ չի վարել, լինելով էլ Մարդու իրավունքների պաշտպան՝ 2016-2022 թթ.-երին, գեթ մեկ գերի չի կարողացել վերադարձնել:

Ուշագրավ զարգացումներ է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակիցների խուզարկությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ բնակարանում: «Արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ եմ, ֆիլոկարտիստ եմ, ֆիլումենիստ ու ֆալերիստ եմ: Այս կապակցությամբ առանձին արձանագրություն չի կազմվել: Ու մինչ դատավոր Մասիս Մելքոնյանն ընդհուպ կմոտենա Արարատ Միրզոյանին, խուզարկության ժամանակ պատկան մարմիններին ինքնակամ խոստովանեցի, որ 2021-2025 թթ. ընթացքում, վատնելով ընտանեկան բյուջեի սուղ միջոցները, ավելի քան 15 պետական գրադարանների ու թանգարանների ֆոնդերին հանձնել եմ շուրջ 900 թանգարանային արժեքներ՝ ծախսելով մոտ 1 մլն ՀՀ դրամ», - մանրամասնում է Դեմոյանը եւ ընդգծում, որ խուզարկության ժամանակ ցույց է տվել բոլոր այս նվիրատվությունների ստացականները, որոնց իսկությունը կհաստատի հենց ինքը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (հարակից զեկուցող՝ Արայիկ Հարությունյան): «Ես ընդամենը կցանկանայի, որ հանրայնացված այս փաստով, վերջապես հասկանային, թե ով են իրենք, ինչ են իրենցից ներկայացնում, եւ ով եմ ես», - իր ոճի մեջ շշպռել է Դեմոյանը:

Իսկ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ զարմանալի ճկունությամբ քանդեց եւս մեկ ոլորտ: Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական է տվել: «21 տարի գործունեություն եմ ծավալում դահուկային սպորտում: 2005 թ. ընտրվել եմ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում: 2021 թ. դարձել եմ ֆեդերացիայի նախագահ: Որոշում եմ կայացրել վայր դնել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները… Պատճառները մի քանիսն են: Հիմնական պատճառը Հայաստանում դահուկային սպորտի մարզաձեւերը զարգացնելու աշխատանքային մթնոլորտն է, որը չի կարող միակողմանի լինել: Միայն ֆեդերացիայով կամ միայն ֆեդերացիայի նախագահ լինելով՝ այդ մարզաձեւերը զարգացնել հնարավոր չէ», - նշել է նա եւ անկեղծացել, որ տարիներ շարունակ բոլոր իրենց առաջարկները, խնդրանքները, հորդորները, նույնիսկ բողոքները` ուղղված Հայաստանի պետական լիազոր մարմին, այս դեպքում՝ ԿԳՄՍ-ին, այդպես էլ չեն լուծվում:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կիեւում սարսափով են հետեւում գրենլանդիական զարգացումներինԳրենլանդիան արդեն կարելի է ԱՄՆ մաս համարել. մնում է ԿանադանԵս ուզում եմ այսօր հանդիպել Զելենսկու հետ. Պուտինը ցանկանում է գործարք կնքել. ԹրամփՔանդեցին եւս մեկ ոլորտ. ԶԱՐՄԱՆՔԵկեղեցու դեմ արշավի սաստկացումը հունից հանում է Կառավարության անդամներին. ԲԱՄԲԱՍԱՆՔԻնչու ՔՊ-ից պակասեց մի «գլուխ»«Սրանո՞վ, թե «Բենթլի»-ով եք Եկեղեցին բարենորոգում, որ ասում ա՝ սպարապետի գնդակահարությունը հրաշք էր»Ձե՞ր փորձից եք ասում, երբ խոսում եք ծրարով փող ստանալու մասին․ Դանիելյանը՝ ՓաշինյանինՀունվարի 24-ից Երևանի որոշ փողոցներում երթևեկության փոփոխություն կլինիՓաշինյանը՝ ահռելի պարգևավճարների մասին. «Ուզում ենք ունենալ անարատ պաշտոնյա ու զրո կոռուպցիա». ՏԵՍԱՆՅՈՒԹԸՄիրզոյանը՝ Հաքան Ֆիդանի խոսքերի մասին. «Նա իր խոսքով խրախուսել է խաղաղության պրոցեսը»; ՏԵՍԱՆՅՈՒԹՇառից, փորձանքից հեռու, այսօր ՆԳ նախարարին հարց կտամ, երեկ նեղսրտեցիք սոցիալական հարցերիցԱԺ- Կառավարություն հարցուպատասխան․ուղիղԱլիևն ու Վահագն Խաչատուրյանը Դավոսում նման էին տեր ու ծառայի. ՇարմազանովԼարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներովՊուտինը վաղը կընդունի Ուիտկոֆին եւ Քուշներին. CNBCՆեթանյահուն կմիանա Թրամփի Խաղաղության խորհրդինՀունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օրՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումՀոգևորականները սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել․ Տեր Զարեհ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված