Կիեւում սարսափով են հետեւում գրենլանդիական զարգացումներին Գրենլանդիան արդեն կարելի է ԱՄՆ մաս համարել. մնում է Կանադան Ես ուզում եմ այսօր հանդիպել Զելենսկու հետ. Պուտինը ցանկանում է գործարք կնքել. Թրամփ Քանդեցին եւս մեկ ոլորտ. ԶԱՐՄԱՆՔ Եկեղեցու դեմ արշավի սաստկացումը հունից հանում է Կառավարության անդամներին. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ինչու ՔՊ-ից պակասեց մի «գլուխ» Ձե՞ր փորձից եք ասում, երբ խոսում եք ծրարով փող ստանալու մասին․ Դանիելյանը՝ Փաշինյանին ԱԺ- Կառավարություն հարցուպատասխան․ուղիղ Լարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներով Պուտինը վաղը կընդունի Ուիտկոֆին եւ Քուշներին. CNBC

Գրենլանդիան արդեն կարելի է ԱՄՆ մաս համարել. մնում է Կանադան

Միջազգային

Այս օ­րե­րին անց­կաց­վող Դա­վո­սի ֆո­րու­մում՝ գլո­բա­լիս­տա­կան այդ հիմ­նա­կան հա­վաք­նե­րից մե­կում, ծրագր­ված էր լու­ծել Ուկ­րաի­նա զորք ու­ղար­կե­լու եւ, այս­պես կոչ­ված, անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­ներ տա­լու հար­ցը: Բայց ա­մեն բան փոխ­վեց, չնա­յած ըն­դա­մե­նը օ­րեր ա­ռաջ Եվ­րո­պան պատ­րաստ­վում էր այդ հար­ցը վերջ­նա­կան տես­քով դնել Թ­րամ­փի ա­ռաջ:

ԹՐԱՄՓՆ ԱՐԴԵՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԵՏ ԿԱՆԳՆԵԼ

­Սա­կայն ի­րա­կա­նութ­յու­նը շատ ա­րագ փոխ­վեց այն բա­նից հե­տո, երբ Թ­րամ­փը, կապ­ված Գ­րե­լան­դիա­յի հետ, բարձր մաք­սա­տուր­քեր մտցրեց եվ­րո­պա­կան մի շարք երկր­նե­րի հա­մար: Դա Եվ­րո­պա­յի հա­մար ազ­դակ էր, որ Գ­րելան­դիա­յի հար­ցով Թ­րամփն ա­մե­նե­ւին էլ չի կա­տա­կոււմ: Ընդ ո­րում, հենց Դա­վո­սի ֆո­րու­մի շե­մին Թ­րամ­փը եւս մեկ շատ պարզ ազ­դակ հղեց՝ հրա­պա­րա­կել իր, փոխ­նա­խա­գահ Վեն­սի եւ պետ­քար­տու­ղար Ռու­բիո­յի լու­սան­կա­րը, որ­տեղ նրանք ա­մե­րիկ­յան դրոշ են տե­ղադ­րում Գ­րե­լան­դիա­յում՝ մա­կագ­րե­լով. «Գ­րե­լան­դիան Միաց­յալ Նա­հանգ­նե­րի տա­րածք է, հիմ­նադր­վել է 2026 թվա­կա­նին»: Եվ միան­գա­մայն բնա­կան է, որ նման ի­րա­վի­ճա­կում ուկ­րաի­նա­կան թե­ման Եվ­րո­պա­յի հա­մար դար­ձավ ա­մե­նա­քի­չը երկ­րոր­դա­կան:

­Թե ին­չու է Եվ­րո­պան փոր­ձում «ա­տամ­նե­րով պա­հել» Գ­րելան­դիան, դժվար չէ հաս­կա­նալ: Նախ, խոս­քը արկ­տի­կա­կան գո­տու մի զգա­լի մա­սի եւ բուն կղզու բնա­կան պա­շար­նե­րի մա­սին է, ա­ռանց ո­րի Եվ­րո­պան ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում կա­րող է վե­րած­վել բա­ցա­ռա­պես հում­քի գնոր­դի, ո­րի պա­րա­գա­յում եվ­րո­պա­կան տնտե­սութ­յու­նը դառ­նա­լու է լիո­վին անմր­ցու­նակ՝ լիո­վին պարզ հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Այդ դեպ­քում, բո­լորն են հաս­կա­նում, որ Եվ­րո­պան, ա­վե­լի կոնկ­րետ՝ ԵՄ-ն գո­յա­տե­ւե­լու ո­րե­ւէ շանս չի ու­նե­նա:

­Հա­ջոր­դը, ո­րը մի­գու­ցե շատ ա­վե­լի են կա­րե­ւո­րում ներ­կա եվ­րա­լի­դեր­նե­րը. Գ­րելան­դիա­յի հնա­րա­վոր կո­րուստն ար­դեն էս գլխից է գնա­հատ­վում` որ­պես ներ­կա եվ­րա­լի­դեր­նե­րի կոպ­տա­գույն սխալ­նե­րով լե­ցուն քա­ղա­քա­կան կուր­սի հե­տե­ւանք: Ա­ռանց Գ­րե­լան­դիա­յի էլ եվ­րա­լի­դեր­նե­րը ցնցու­մա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րի պա­կաս չու­նեին, եւ կղզու գրա­վումն ա­մե­րի­կա­ցի­նե­րի կող­մից կդառ­նա նրանց պաշ­տո­նա­վար­ման «դա­գա­ղի վեր­ջին մե­խը»: Ընդ ո­րում, այդ փաստն իր հեր­թին կա­րող է էա­պես սրել ԵՄ-ի լու­ծար­ման թե­ման:

­Մեկ այլ դրվագ: Բո­լորն են պարզ խո­սում, որ ԱՄՆ-ի՝ Գ­րելան­դիա ներ­խուժ­ման օ­րը կա­րող է դառ­նալ վեր­ջի­նը ՆԱՏՕ-ի պատ­մութ­յան մեջ: Այ­սինքն, դժվար է պատ­կե­րաց­նել, թե այդ ի­րա­վի­ճա­կում «ռազ­մա­կան բա­րի­կադ­նե­րի» հա­կա­դիր թե­ւե­րում հայտն­վող ԱՄՆ-ն­ եւ Եվ­րո­պան ինչ­պես են գո­յա­տե­ւե­լու նույն դա­շին­քի կազ­մում: Թ­րամ­փը մի­գու­ցե այդ դեպ­քում նույ­նիսկ կու­րա­խա­նա. Եվ­րո­պան, որ­պես ՆԱՏՕ-ի մաս, վա­ղուց է վե­րած­վել ԱՄՆ-ի հա­մար «ա­վե­լորդ ու­տող բե­րա­նի»: ԱՄՆ-ն­ էլ, ե­թե ցան­կա­նա Եվ­րո­պա­յում բա­զա­ներ ու­նե­նալ, ա­պա դա կա­րող է ի­րա­կա­նաց­նել երկ­կողմ տար­բե­րա­կով, ինչ­պես, օ­րի­նակ, բա­զա­ներ ու­նի ոչ ՆԱՏՕ-ա­կան գո­տի­նե­րում, ա­սենք՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում: Ընդ ո­րում, դա շատ ա­վե­լի է­ժան կնստի: Իսկ Եվ­րո­պա­յի հա­մար ՆԱՏՕ-ի չլի­նե­լը վե­րած­վում է անվ­տան­գա­յին ա­ղե­տի. ողջ անվ­տան­գա­յին հա­մա­կար­գը կա­ռու­ցել են հենց ՆԱՏՕ-ի հիմ­քի վրա՝ մո­ռա­նա­լով սե­փա­կան ու­ժե­րի զար­գաց­ման մա­սին: Ու ե­թե ՆԱՏՕ-ն չ­լի­նի, կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե ինչ հե­տե­ւանք­ներ կա­րող են սպառ­նալ, այդ թվում՝ ներ­քին ցնցում­նե­րի ի­մաս­տով: Բայց բա­նը հա­սել է նրան, որ ան­գամ ՆԱՏՕ-ն պա­հե­լու հա­մար Գ­րե­լան­դիան հանձ­նե­լը մյուս կող­մից է փլու­զե­լու Դա­շին­քը: Այ­սինքն, այդ դեպ­քում ար­դեն Դա­շինք, որ­պես այդ­պի­սին, չի մնում. Եվ­րո­պան գործ­նա­կա­նում ըն­դու­նում է իր վա­սա­լա­յին կար­գա­վի­ճա­կը: Ու դա եւս ներ­քին ցնցում­նե­րի մեկ այլ ա­ռիթ է:

­Կարճ ա­սած, խնդիրն ար­դեն ան­գամ Գ­րելան­դիան տալ-չտա­լը չէ, խնդիր է դար­ձել Եվ­րո­պա­յի՝ ներ­կա­յիս տես­քով լի­նել-չլի­նե­լը: Եվ այն, որ հենց Դա­վո­սում պետք է կա­րո­ղա­նան այս ի­րա­վի­ճա­կից գլուխ հա­նել, դա եւս պարզ է. Թ­րամ­փը ցան­կա­ցած պա­հի կա­րող է տալ Գ­րե­լան­դիա­յի ա­նեք­սիա­յի հրա­մա­նը: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ Թ­րամ­փը եւս ակն­հայ­տո­րեն շտա­պե­լու կա­րիք ու­նի: ԱՄՆ-ում սպաս­վում են Կոնգ­րե­սի մի­ջանկ­յալ ընտ­րութ­յուն­ներ, որ­տեղ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ հան­րա­պե­տա­կան­նե­րը կկորց­նեն մե­ծա­մաս­նութ­յու­նը, ին­չը լուրջ զսպա­շա­պիկ կա­րող է դառ­նալ Թ­րամ­փի հա­մար՝ ընդ­հուպ հեր­թական իմ­պիչ­մեն­տի հա­մար ճա­նա­պարհ բա­ցե­լով: Գու­մա­րած, ան­գամ ներ­կա­յիս Կոնգ­րե­սում ու հենց հան­րա­պե­տա­կան­նե­րի շրջանակ­նե­րում են սկսել ապս­տամ­բել Ս­պի­տակ տան դեմ: Ընդ ո­րում, խոս­քը ոչ միայն «դա­սա­կան» հան­րա­պե­տա­կան­նե­րի, այլ նաեւ թրամփ­յան MAGA շարժ­ման ան­դամ­նե­րի մա­սին է, ո­րոնք մե­ղադ­րում են Թ­րամ­փին իր սկզբունք­նե­րը դա­վա­ճա­նե­լու մեջ: Եվ եվ­րագ­լո­բա­լիստ­ներն էլ լա­վա­գույն ելք հա­մա­րե­լով Թ­րամ­փի գո­նե թու­լա­ցու­մը, ար­դեն ան­գամ բա­ցա­հայ­տո­րեն են ա­ջակ­ցում ԱՄՆ-ում հա­կաթ­րամփ­յան գոր­ծըն­թաց­նե­րին, ա­սենք՝ Մի­նե­սո­տա­յում տե­ղի ու­նե­ցող բո­ղո­քի ցույ­ցե­րին: Ըստ այդմ էլ Թ­րամփն այ­լեւս ժա­մա­նակ չու­նի. ե­թե Գ­րելան­դիան միաց­նի ԱՄՆ-ին, ա­պա դա նրան դարձ­նում է ա­մե­րի­կա­ցի­նե­րի աչ­քին պատ­մա­կան մասշտա­բով ԱՄՆ լա­վա­գույն նա­խա­գահ­նե­րից մե­կը՝ հաղ­թող նա­խա­գահ, եւ նե­րա­մե­րիկ­յան ի­րո­ղութ­յուն­ներն էլ կդա­սա­վոր­վեն այդ հան­գա­ման­քից ել­նե­լով:

­Կամ այս­պես. Թ­րամփն ար­դեն այն­քան է ա­ռաջ գնա­ցել Գ­րե­լան­դիա­յի հար­ցով, որ այ­լեւս նա­հան­ջի տեղ չկա. չվերց­նի Գ­րե­լան­դիան, դա հաս­տատ նրան կհասց­նի ոչ միայն իմ­պիչ­մեն­տի, այլ նաեւ՝ բանտ:

ԴԱՎՈՍՅԱՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ

Ա­մեն դեպ­քում, Դա­վո­սի ֆո­րու­մը դեռ չսկսված, մեկ բան ար­դեն ակն­հայտ էր՝ Եվ­րո­պա­յի հա­մար Գ­րե­լան­դիան դար­ձել է բազ­մա­պա­տիկ ան­գամ ա­վե­լի կար­եւոր է, քան Ուկ­րաի­նան: Այլ կերպ ա­սած, Եվ­րո­պան շատ ա­րագ, նաեւ ա­ռանց գրե­թե նա­խա­պատ­րաստ­վե­լու ստիպ­ված է փո­խել իր ռազ­մա­վա­րա­կան ուղղ­վա­ծութ­յու­նը։ Չէ, դեռ Ուկ­րաի­նա­յին խոս­տաց­վող «Արեւ­մուտ­քի եր­կա­թե ա­ջակ­ցութ­յան» մա­սին մե­խա­նի­կո­րեն խո­սում են: Բայց ի­րա­կա­նում, կրկնենք, Եվ­րո­պա­յում ա­մեն ինչ փոխ­վում է շատ ա­րագ եւ­ ոչ Ուկ­րաի­նա­յի օգ­տին: Ին­չի մա­սին, ի դեպ, նա­խօ­րեին հայտ­նեց նաեւ գլո­բա­լիս­տա­կան հիմ­նա­կան հար­վա­ծա­յին մի­ջոց­նե­րից մե­կը՝ Financial Times-ը՝ Ուկ­րաի­նան ան­մի­ջա­պես մղվեց երկ­րորդ պլան՝ Դա­վո­սի գա­գաթ­ա­ժո­ղո­վում փո­խա­րին­վե­լով Գ­րե­լան­դիա­յով:

Իսկ ա­հա գրելան­դա­կան թե­ման նույն այդ ֆո­րու­մում ա­ռաջ է բե­րել պար­զա­գույն հար­ցը՝ ի՞նչ ա­նել: Նաեւ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով փաս­տը, որ այս ա­մենն ար­դեն իսկ հան­գեց­րել է ՆԱՏՕ-ի` իր գո­յութ­յան ա­մե­նա­լուրջ ներ­քին ճգնա­ժա­մին:

­Բայց նման է, որ Թ­րամ­փը Եվ­րո­պա­յին չի էլ պատ­րաստ­վում ժա­մա­նակ տալ՝ «ինչ ա­նե­լ» պա­տաս­խան գտնե­լու հա­մար: Նա տե­ղե­կաց­րեց, որ կլի­նի Դա­վո­սում եւ հան­դի­պում կու­նե­նա եվ­րո­պա­ցի­նե­րի հետ՝ Գ­րե­լան­դիա­յի հար­ցով: Նաեւ, որ ոչ մի դեպ­քում չի նա­հան­ջի Գ­րե­լան­դիա­յի նկատ­մամբ իր պա­հան­ջից: «Ինչ­պես ես բո­լո­րին հստա­կեց­րել եմ, Գ­րե­լան­դիան չա­փա­զանց կար­եւոր նշա­նա­կութ­յուն ու­նի մեր ազ­գա­յին եւ հա­մաշ­խար­հա­յին անվ­տան­գութ­յան հա­մար։ Հետ­դար­ձի ճա­նա­պարհ չկա»,- գրել է Թ­րամ­փը։

­Դա­նիան, ո­րին  պատ­կա­նում է Գ­րե­լան­դիան, ար­դեն սկսել է ինչ-որ զոր­քեր ու­ղար­կել կղզի՝ հայ­տա­րա­րե­լով, թե պատ­րաստ­վում է այն ա­մեն գնով պաշտ­պա­նել: Բայց նման փոր­ձը նույ­նիսկ զա­վեշ­տի է նման­վում: Օ­րի­նակ, Դա­նիան փոր­ձե­լու է գրելան­դա­կան ուղ­ղութ­յամբ գոր­ծար­կել իր F-35 ինք­նա­թիռ­նե­րը: Ընդգ­ծենք, ա­մե­րիկ­յան ար­տադ­րութ­յան ինք­նա­թիռ­նե­րը, ո­րոնք, թե­րեւս, կա­րող է ան­գամ օդ չբարձ­րա­նան, ե­թե ա­մե­րի­կա­ցի­ներն ար­գե­լա­փա­կեն դրանց կո­դա­յին հա­մա­կար­գե­րը: Պարզ բան, ռազ­մա­կան ո­րե­ւէ մի­ջոց այս­տեղ չի աշ­խա­տի. Եվ­րո­պան ոտ­քից-գլուխ կախ­ված է ա­մե­րիկ­յան զին­տեխ­նի­կա­յից:

Ու նման է, որ Դա­վո­սում Թ­րամ­փը Եվ­րո­պա­յի ա­ռաջ դնե­լու է մո­տա­վո­րա­պես նման պար­զա­գույն հար­ցադ­րում՝ Գ­րե­լան­դիան տվեք եւ ա­ռա­ջարկ­վող գու­մա­րը վերց­րեք: Այ­լա­պես ես  մի քա­նի օ­րից կվերց­նեմ կղզին, կմտցնեմ ԱՄՆ-ի կազմ, ինչ­պես որ լու­սան­կա­րա­յին մոն­տա­ժով ար­դեն ցույց եմ տվել: Դ­րա­նից հե­տո կա­րող եք գո­ռալ, հիս­տե­րիա սար­քել, ինչ-որ խրոխտ ո­րո­շում­ներ ըն­դու­նել, այդ ա­մե­նից բան չի փոխ­վե­լու: Ա­վե­լի վատ ձեզ հա­մար, պետք է այդ դեպ­քում գնաք եւ ձեր հա­սա­րա­կութ­յանը բա­ցատ­րեք, թե հե­տայ­սու ինչ­պես են ապ­րե­լու ԱՄՆ-ի հետ թշնա­մա­նա­լով, երբ ար­դեն նաեւ ռուս­նե­րի հետ են թշնա­մա­ցել:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս­պի­սով, որ հենց նկա­րագր­ված սխե­մա­յով է ա­մեն ինչ ա­ռաջ գնա­լու, հու­շեց նաեւ այն, որ Թ­րամ­փը հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­րեց Մակ­րո­նի կող­մից ի­րեն ուղղ­ված նա­մա­կը: Դ­րա­նում Ֆ­րան­սիա­յի ղե­կա­վարն ինչ-որ «տա­փակ» հիմ­նա­վո­րում­նե­րով խնդրում-ա­ղա­չում է Թ­րամ­փին, թե ինչ կլի­նի, Դա­վո­սից հե­տո մի պահ այ­ցե­լիր Փա­րիզ. «Ես կա­րող եմ կազ­մա­կեր­պել G7 հան­դի­պում»: Չես ու­զում՝ «Ես կա­րող եմ հրա­վի­րել ուկ­րաի­նա­ցի­նե­րին, դա­նիա­ցի­նե­րին, սի­րիա­ցի­նե­րին եւ ռուս­նե­րին»: Վեր­ջա­պես՝ «Ե­կեք միա­սին ընթ­րենք Փա­րի­զում՝ հինգ­շաբ­թի օ­րը, նախ­քան դու վե­րա­դառ­նաս Միաց­յալ Նա­հանգ­ներ»: Մի խոս­քով, ինչ ու­զում ես, միայն թե Գ­րելան­դիան հան­գիստ թող:

Ի­հար­կե, անձ­նա­կան նա­մա­կագ­րութ­յան հրա­պա­րա­կու­մը դի­վա­նա­գի­տութ­յան մեջ ա­նըն­դու­նե­լի է հա­մար­վում։ Բայց երբ Թ­րամ­փը գնում է նման քայ­լի, դա մեկ բան է նշա­նա­կում՝ խո­սե­լու բան չկա, կա­րող ես ա­մեն ին­չի մա­սին հրա­պա­րա­կայ­նո­րեն ար­տա­հայտ­վել, բան չի փոխ­վե­լու:

Ու ե­թե միայն Գ­րե­լան­դիա­յի հար­ցը լի­ներ, ե­րե­ւի եվ­րա­լի­դեր­ներն այդ­քան էլ չմտա­հոգ­վեին. կա­րե­լի է «տա­կից» Դա­նիա­յին հա­մո­զել, թե լավ, այլ տար­բե­րակ չու­նենք, ա­վե­լի ճիշտ է վա­ճա­ռե­լը, որ գո­նե ցույց տանք, թե մենք այդ­տեղ դեր ու­նե­ցանք, մեր հա­մա­ձայ­նութ­յամբ է: Սա­կայն ա­մե­նա­վատն այն է, որ Թ­րամ­փը, Գ­րե­լան­դիան ա­մե­րիկ­յան ներ­կա­յաց­նող լու­սան­կա­րին զու­գա­հեռ, մեկ ու­րիշն էլ է ներ­կա­յաց­րել, որ­տեղ ԱՄՆ-ի դրո­շի գույ­նե­րով է ներկ­ված նաեւ Կա­նա­դան, էլ չա­սած՝ Վե­նե­սո­ւե­լան: Այ­սինքն, Գրե­լան­դիա­յով ա­մեն բան չի ա­վարտ­վում, եւ ե­թե Եվ­րո­պան ո­րո­շեց այ­սօր կղզին տալ, վա­ղը պետք է նաեւ նույն «հիմ­քով» Կա­նա­դան տա:

­Հա, Մակ­րո­նի այդ նա­մա­կը նաեւ հու­շում է, որ Գ­րելան­դիան չտա­լու ո­րե­ւէ տար­բե­րակ, քան Թ­րամ­փին խնդրելն է, չեն մտա­ծել:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կիեւում սարսափով են հետեւում գրենլանդիական զարգացումներինԳրենլանդիան արդեն կարելի է ԱՄՆ մաս համարել. մնում է ԿանադանԵս ուզում եմ այսօր հանդիպել Զելենսկու հետ. Պուտինը ցանկանում է գործարք կնքել. ԹրամփՔանդեցին եւս մեկ ոլորտ. ԶԱՐՄԱՆՔԵկեղեցու դեմ արշավի սաստկացումը հունից հանում է Կառավարության անդամներին. ԲԱՄԲԱՍԱՆՔԻնչու ՔՊ-ից պակասեց մի «գլուխ»«Սրանո՞վ, թե «Բենթլի»-ով եք Եկեղեցին բարենորոգում, որ ասում ա՝ սպարապետի գնդակահարությունը հրաշք էր»Ձե՞ր փորձից եք ասում, երբ խոսում եք ծրարով փող ստանալու մասին․ Դանիելյանը՝ ՓաշինյանինՀունվարի 24-ից Երևանի որոշ փողոցներում երթևեկության փոփոխություն կլինիՓաշինյանը՝ ահռելի պարգևավճարների մասին. «Ուզում ենք ունենալ անարատ պաշտոնյա ու զրո կոռուպցիա». ՏԵՍԱՆՅՈՒԹԸՄիրզոյանը՝ Հաքան Ֆիդանի խոսքերի մասին. «Նա իր խոսքով խրախուսել է խաղաղության պրոցեսը»; ՏԵՍԱՆՅՈՒԹՇառից, փորձանքից հեռու, այսօր ՆԳ նախարարին հարց կտամ, երեկ նեղսրտեցիք սոցիալական հարցերիցԱԺ- Կառավարություն հարցուպատասխան․ուղիղԱլիևն ու Վահագն Խաչատուրյանը Դավոսում նման էին տեր ու ծառայի. ՇարմազանովԼարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներովՊուտինը վաղը կընդունի Ուիտկոֆին եւ Քուշներին. CNBCՆեթանյահուն կմիանա Թրամփի Խաղաղության խորհրդինՀունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օրՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումՀոգևորականները սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել․ Տեր Զարեհ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված