Նիկոլի եւ իր ոհմակի ձեռքերն Ավստրիա չեն հասնի, բայց…
ՀրապարակախոսությունՎեհափառ Հայրապետի հեռացումը պահանջած դավաճան «հոգեւորականները», եպիսկոպոսաց ժողովին չմասնակցելով, իրենց կդնեն հերձվածի կարգավիճակում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ինչպես հայտնի է, անցյալ տարեվերջին հանդես եկավ եկեղեցական մեծ ժողով (եպիսկոպոսաց ժողով) կազմակերպելու նախաձեռնությամբ (նույնիսկ օրն էր նշանակված ու հայտարարվեց), ինչը միանշանակ արժանացավ հավատացյալների դրվատանքին, խրախուսմանը, մի խոսքով, դրական վերաբերմունքին:
Գրելով «հավատացյալների», հասկանալի է, բոլորովին նկատի չունեմ կեղծ հավատացյալ Նիկոլ հայադավին եւ իր նման կեղծ հավատացյալներից բաղկացած այն ոհմակին (չարախմբին), որը գրեթե ամեն կիրակի, նրա հետեւից ընկած, գնում է եկեղեցիներ գրոհելու, պաշարելու եւ այնտեղ իր ներկայությամբ ստեղծելու այն պատրանքը, թե «պատարագները» (հենց այստեղ ընդգծենք՝ ապօրինաբար, հակասահմանադրական, հանցավոր ճանապարհով կատարվող) մատուցվում են ոչ թե դատարկ եկեղեցիներում, այլ բազմաթիվ շարքային հավատացյալների ներկայությամբ:
Հետագայում, սակայն, Մայր Աթոռը չեղարկեց հայտարարված ժամանակահատվածում եպիսկոպոսաց ժողով գումարելու վերաբերյալ իր վերոնշյալ որոշումը, ժողովը հետաձգվեց, ինչն առաջացրեց բազմաթիվ հավատացյալների հարցն ու զարմանքը՝ ինչո՞ւ…
Հենց այդ օրերին էլ տեղեկություններ սկսեցին շրջանառվել, որ ժողովի հետաձգման պատճառը Մայր Աթոռի այն մտահոգություններն են, որ Նիկոլ հայադավը եւ իր ոհմակը կարող են խոչընդոտել ժողովի անցկացմանը՝ արտերկրից ժամանած եպիսկոպոսներից, արքեպիսկոպոսներից ոմանց շինծու պատճառաբանություններով ձերբակալելով, ոմանց էլ պարզապես Հայաստան մուտքի թույլտվություն չտալով կամ նրանց «պերսոնա նոն գրադա» (երկրի համար անցանկալի անձ) հայտարարելով:
Դատելով ամենից` վերոնշյալ մտահոգությունը սոսկ ենթադրություն չէր եւ հիմնավոր էր, քանի որ, ինչպես սպասելի էր, եկեղեցական մեծ ժողովում քննության առարկա հարցերից մեկը պետք է լիներ դավաճան եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների կարգազանց վարքը, նրանցից իրենց խիստ դատապարտելի արարքների համար համապատասխան բացատրություններ էին պահանջվելու, եւ, հետեւաբար, ինչպես դժվար չէր հասկանալ, Նիկոլը եւ իր ոհմակն ամեն կերպ խոչընդոտելու էին ժողովի գումարմանը, որպեսզի դրա արդյունքում չընդունվի կարգազանց եպիսկոպոսներին եւ արքեպիսկոպոսներին կարգալույծ անելու միանգամայն տրամաբանական որոշումը:
Դեռ այն ժամանակ՝ դեկտեմբերին, ժողովի հետաձգման որոշումն Էջմիածնից բացատրվեց իշխանությունների բռնաճնշումներով, այդ թվում՝ բարձրաստիճան եկեղեցականների կալանավորումներով (ներկայումս տարբեր մեղադրանքներով դեռ քրեակատարողական հիմնարկներում է 4 սրբազան):
Քանի որ խնդիրը վերաբերում է ոչ թե կարգազանց քահանաներին եւ ոչ էլ անգամ մեկ-երկու եպիսկոպոսի, այլ, ընդհանուր առմամբ, շուրջ 10 եպիսկոպոսի եւ արքեպիսկոպոսի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մայր Աթոռը, ամենայն հավանականությամբ, որոշել են, որ նման հարցի քննարկումը եւ համապատասխան որոշումը պետք է կայացվեն ոչ Վեհափառ Հայրապետի եւ Մայր Աթոռի, այլ ավելի վերին՝ եկեղեցական մեծ ժողովի մակարդակով:
Եթե դա, իրոք, այդպես է, ապա, կարծում ենք, միանգամայն խելամիտ որոշում է, որովհետեւ եկեղեցական ժողովի սպասելի եւ ապառաժի պես պինդ որոշումը չի կարող վիճարկվել ոչ դավաճան եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների (ավելի ճիշտ՝ հոգեւոր նշված կոչումներից դեռ չզրկվածների), ոչ էլ Նիկոլ հայադավի, իր ոհմակի կամ ուրիշ որեւէ մեկի կողմից: Ընդգծենք, որ եկեղեցական մեծ ժողովը, ըստ կարգի, տեղի է ունենում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների մասնակցությամբ:
Ինչպես կարելի է հասկանալ Մայր Աթոռի կողմից օրերս հրապարակված տեղեկատվությունից, ժողովի գումարման ելքը գտնվել է. կաթողիկոսի հրավերով այն տեղի է ունենալու փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում, որտեղ Նիկոլը եւ «իրավապահ» համակարգի որոշ քաղպոռնիկները, Նիկոլ հայադավի գրպանում գտնվող, ապօրինաբար նրա կամքը կատարող դատավորները ոչինչ չեն կարող անել, նրանց ձեռքերը պարզապես չի կարող հասնել այնտեղ:
Ահավասիկ. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը եպիսկոպոսաց ժողովն Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Ավստրիայում անցկացնելու որոշումը բացատրել է Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը եւ եկեղեցականների նկատմամբ հնարավոր ճնշումները նկատի առնելով: Տեր Եսայու խոսքով՝ ժողովները կարող են անցկացվել նաեւ Հայաստանից դուրս, եւ նման նախադեպեր արդեն եղել են։
Ընդգծենք, որ եթե Վեհափառ Հայրապետի հեռացումը եւ Եկեղեցու «բարեկարգումը» պահանջած դավաճան եպիսկոպոսները եւ արքեպիսկոպոսներն անտեսեն կաթողիկոսի հրավերը եւ հիշյալ կարգի խախտմամբ չմասնակցեն հիշյալ ժողովին, ապա դրանով իսկ իրենց կդնեն հերձվածի կարգավիճակում:
«Փաշինյանի իշխանությունը 2018-ից փորձել է թուլացնել Կաթողիկոսի եւ Մայր Աթոռի ազդեցությունը՝ օգտագործելով պետական քարոզչական օղակները, մամլո հարձակումները, քրեական գործերի մթնոլորտը, համագործակցության խափանումները,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Կաթողիկոսի դիրքը կուժեղանա» վերտառության ներքո գրել է «Հրապարակ» թերթի մեր գործընկերներից Հասմիկ Սարգիս Բաբաջանյանը եւ հավելել. որ երբ Եպիսկոպոսաց ժողովը տեղափոխվում է արտասահման, դա իրականում նշանակում է՝ «Կաթողիկոսը կարող է հավաքել ամբողջ եպիսկոպոսությունը՝ առանց պետական ճնշման»։ Խնդիրը դառնում է քաղաքական՝ իշխանությունը կորցնում է վերահսկողությունը Եկեղեցու վրա։ Չկա ԱԱԾ ճնշում, չկա ոստիկանության միջամտություն, չկա դատախազական ճիգ։ Իշխանությունը չի կարող կանխատեսել հայտարարությունների բովանդակությունը։ Սրբազանները կարող են ընդունել բանաձեւեր, որոնք կլինեն քննադատական, պահանջատիրական, քաղաքական գնահատականներով։ Եվ Փաշինյանը չի կարող դա կանխել կամ խմբագրել։
Նույն հեղինակը ֆեյսբուքյան իր էջում «Կաթողիկոսի ռազմավարական հարվածը» վերտառության ներքո գրել է. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս կազմակերպելու որոշումը Գարեգին Բ-ի կողմից հստակ, հաշվարկված եւ քաղաքականորեն խոհեմ քայլ է։ Սա միաժամանակ ռազմավարական քայլ է, խորաթափանց մանեւր եւ սիմվոլիկ հարված իշխանության հակաեկեղեցական կեցվածքին։ Կաթողիկոսի հաշվարկված այս մոտեցումը ոչ միայն տեղափոխում է հարցը միջազգային հարթություն, այլեւ ապահովում է Եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանությունը՝ ուժեղացնելով նրա դիրքերը արտաքին դաշտում»։
Եվ այսուհանդերձ… դեռ պետք չէ անհոգ շունչ քաշել, լավատեսությունը լավ բան է, բայց իրատեսությունը չէր խանգարի: Բավականաչափ իմանալով, թե ով է Նիկոլը, եւ որ իրենից եւ իր ոհմակից գրեթե ամեն ինչ, ամեն նենգություն սպասելի է, բացառված չէ, որ նրանք մինչեւ փետրվարի 16-ն ինչ-որ սադրանք կամ ոտնձգություն նախաձեռնեն, կազմակերպեն եւ իրականացնեն Մայր Աթոռի եւ (կամ) անձամբ կաթողիկոսի նկատմամբ, որպեսզի Ավստրիայում հրավիրված եկեղեցական մեծ ժողովը չկայանա եւ չունենա միանգամայն սպասելի եւ իրենց համար, մեղմ ասած, խիստ անցանկալի արդյունքները: Հետեւաբար, սա նկատի ունենալով, պետք է խիստ զգոն եւ ուշադիր լինել, ինչպես նաեւ ձեռնարկել ապահովության աննախադեպ եւ ոչ սովորական միջոցներ:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
