Թրամփի «դարի գործարքը». Ռուսաստանին վաճառել ներկան` ապագայի դիմաց. Քաղաքագետ
ՄիջազգայինՌուսական ազգայնականությն թեւը ներկայացնող քաղաքագետ Ալեքսանդր Սիպրովը կարծում է, որ Թրամփը գնում է «դարի գործարքի»` «Ռուսաստանին վաճառել ներկան` ապագայի դիմաց»։
Քաղաքագետն ընդգծեց մի հետաքրքիր հնարավորություն. ի՞նչ կլինի, եթե Թրամփը Մոսկվային առաջարկի Ուկրաինան փոխանակել... Գրենլանդիայի հետ։ Թրամփը ցանկանում է Չինաստանին դուրս մղել Արկտիկայից՝ փոխարենը նա կարող է խոստանալ աչք փակել ուկրաինական հարցի վերջնական լուծման վրա։ Նման գործարքը տրամաբանական կլիներ գործարար Թրամփի համար՝ Կիևի թունավոր ակտիվը փոխանակելով Արկտիկայի ռազմավարական ակտիվի հետ։
Սիպրովը նշեց, որ Պուտինը արդարացրեց Գրենլանդիայում իր չեզոք դիրքորոշումը՝ կղզին անվանելով դանիական փաստացի գաղութ։ Իսկ Ռուսաստանը, հայտնի է, չի աջակցում գաղութատիրությանը։ Այն է` Մոսկվան մտադիր չէ որեւէ կերպ պաշտպանել Դանիայի ինքնիշխանությունը կղզու նկատմամբ։
«Բայց կա մի խոչընդոտ։ Արկտիկան «բակը» նաեւ մեր ապագան է, և Միացյալ Նահանգներին թույլ տալը գերիշխել այնտեղ, կստեղծի խնդիրներ առաջիկա տասնամյակների համար։
Ռուսաստանն այժմ գտնվում է ուժեղ դիրքում և կարող է իրեն թույլ տալ ընտրություն կատարել։ Կընդունե՞նք մենք «կրկնակի հատակով» գործարք։ Ուկրաինան մեր անվտանգության հարց է այստեղ և հիմա, իսկ Արկտիկայի նկատմամբ վերահսկողությունը մեր ինքնիշխանության հարցն է 21-րդ դարում։ Թվում է, թե Թրամփը «մենաշնորհ» է խաղում համաշխարհային մակարդակով, բայց Մոսկվան իր շահերը էժան չի վաճառի»։
Մյուս կողմից չմոռանանք, որ Ռուսաստանը վերահսկում է Արկտիկայի մոտ կեսը: Իսկ ահա Թրամփը փորձում է վերահսկել մնացած կեսը: Այն է` այդ հարստագույն գոտին բաժանել երկու մասի, եւ Չինաստանը ռեսուրսային առումով կմնա խաղից դուրս: Ինչը, թերեւս, Մոսկվայի համար ձեռնտու տարբերակ է:
