Մարտինեսը նշել է` չի կաշկանդում, Ռոնալդուին թողնել պահեստայինների նստարանին
Սպորտ
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտարարել է, որ պատրաստ է թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին դուրս թողնել մեկնարկային կազմից, եթե դա մարտավարական նկատառումներով անհրաժեշտ լինի հավաքականին։
Մասնագետը ընդգծել է, որ իր գերխնդիրը թիմային հաջողությունն է։
«Դա իմ աշխատանքի անբաժանելի մասն է։ Ես զբաղեցնում եմ այս պաշտոնն արդեն երեք տարի։ Առաջնայինը թիմի հաղթանակն է և մրցակցի նկատմամբ առավելության հասնելը։ Դա իմ և մարզչական շտաբի պատասխանատվությունն է։ Բարդ որոշումներ կայացնելը մեր մասնագիտական պարտականությունն է», — ESPN-ին տված հարցազրույցում նշել է Մարտինեսը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
