ԱՄՆ ուժերի տեղակայումը ավարտվում է.Իրանի վրա հարձակումը հնարավոր է ցանկացած պահի. Times of Israel Ամեն օր նոր սենսացիա ենք լսում. Գոռ Վարդանանց (ԱՆՈՆՍ) Չի բացառվում, որ Իրանում ցույցերը կկրկնվեն. Էմմա Բեգիջանյան Հայե՛ր, «Բարին ընդ ձեզ» Մեր բակի Գեւորիկն էլ Թաթոյանին է բանավեճի հրավիրում. ԶԱՐՄԱՆՔ Խարկովում` Վոլչանսկի ճակատում ռուսական ուժերը կարեւոր ձեռքբերում ունեն Ավելի լավ է սսկեք, քան ափռ-ցփռ դուրս տաք. ԲԱՄԲԱՍԱՆՔ Մեկ ա՝ կկուն կանչելու ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կլիչկոն կրկին Կիևի բնակիչներին քաղաքը լքելու կոչ արեց Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը․ Բայրամով

Նպատակը վախեցնելն է, սակայն չստացվեց. եւս 5 անձի տանը կլինեն նմանատիպ գործողություններ. Դեմոյան

Ներքաղաքական

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆՆ օրերս սոցցանցում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ քննչական մարմինները մուտք են գործել իր բնակարան եւ խուզարկություն են իրականացնում: Իսկ դրան նախորդել էր այն, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էր անդրադարձել Դեմոյանին եւ նշել, թե առաջիկա օրերին պատրաստվում է դիմել դատարան՝ վերջինիս կողմից զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով: Ի վերջո, ի՞նչ է կատարվում, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել հենց Դեմոյանից:

— Պարոն Դեմոյան, Ձեր բնակարանի խուզարկության պատճառն իրականում ո՞րն էր:

— Վերջին երեք տարիների ընթացքում ես իմ գրառումներով անդադար բարձրաձայնել եմ, որ 2021 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի հաղորդման հիման վրա, հափշտակումների թեմայով հարուցված քրեական գործը մտնի դատաքննության փուլ: Այսինքն, որեւէ մեկը, բացի ինձանից, շահագրգռվածություն չի ունեցել՝ այդ գործին ընթացք տալու: Երկար ժամանակ այն դադարեցված էր եւ քննչական գործողություններ չէին կատարվում, հարցաքննություններ չկային եւ, չգիտես ինչու, որոշեցին, ինչ-որ ցուցմունքների հիման վրա ինձնից սկսեն խուզարկությունը,՝ զուտ նրա համար, որ ես աշխատել եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն:

Ցուցմունքները շատ տարբեր են եղել: Մեկ ցուցմունքի վրա հիմնվելով՝ եկել են իմ տուն, սակայն ես էլ տվել եմ այլ ցուցմունքներ, որտեղ հիշատակել եմ այլ անուններ՝ բազմաթիվ հանցագործություններով: Ցանկը՝ իբր հափշտակումների, որը ներկայացվել էր Հարություն Մարությանի կողմից, ես առաջին իսկ ծանոթացումից հասկացա, որ սխալ է եւ կեղծ: Գործը վարող ավագ քննիչ Լուսինե Հայկյանից խնդրեցի՝ ցանկերի օրինակի պատճենը, որպեսզի ծանոթացումից հետո՝ ես իմ գրառումը անեմ, որպես գրավոր ցուցմունք՝ հենց այդ ցանկի վրա:

Ծանոթանալուց հետո հասկացա, որ այնտեղ շատ բաներ ուղղակի տեղում են եւ կորչել չէին կարող, ու գրեցի, որ դա գիտակցաբար նախաքննությանը ներկայացված կեղծ տվյալ է, որը քրեորեն պատժելի է: Նաեւ նշեցի ամսաթիվ ու ստորագրություն: Քննիչը զարմացած հարցրեց, թե՝ այդ ինչ եմ անում, ես էլ իրեն բացատրեցի, որ եթե եկել եմ քննիչի սենյակ, հետեւաբար ցուցմունք եմ տալիս եւ խնդրեցի, որ այն կցի իմ ցուցմունքներին:

Անցավ 10 օր, ես իմ նախաձեռնությամբ արդեն քննչական գործողություն խնդրեցի, որպեսզի ես գնամ եւ լրացուցիչ տեղեկություններ տամ: Այդ այցի ընթացքում հարցրի ցանկի հետ կապված, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործը, քննիչն ինձ ասաց, որ այդ ցանկը կորցրել է: Դա զավեշտ է: Ես անգամ ասացի, որ չի կարող կորել իմ ցուցմունքը, որը եղել է գրավոր: Պարզ է, թե ինչու էին դա անում. Մարությանի կաշին փրկելու համար: Հետագայում պարզվում է, որ իբրեւ կորսված իրերի սխալ հաշվարկ էին արել, եւ դրանց մեծ մասը գտնվել էր թանգարանում: Օրինակ, գիրք է եղել, որը, պարզվում է, մեկը տարել էր տուն կարդալու, կամ մյուսը վերցրել էր իր աշխատասեղանին էր դրել եւ այլն: Այսինքն՝ սխալ թիվ էին նայել եւ մոտավորապես մի 30 իր չէին տեսել, սակայն հետո թանգարանից գտել էին: Հետեւաբար, այս դեպքում Մարությանը պետք է առաջին պատասխանատուն լինի քրեորեն պատժելի գործողություններ կատարելու եւ նախաքննությանը կեղծ տվյալ տալու համար:

Ինձ առաջինը լռեցնելու փորձը եղավ այն ժամանակ, երբ սկսեցի բարձրաձայնել, թե ով էր Հարություն Մարությանը: Նա՝ Հրանուշ Խառատյանի հետ, 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները սպասարկող գործակատարներից մեկն էր: Չենք մոռացել նրանց գրառումները, թղթերը, հոդվածներն ու երիտասարդությանը մոլորության մեջ գցելը եւ այլն: Դա Հրանուշ Խառատյանի «ազգագրական խմբակն էր»: Նաեւ ցուցմունքի մեջ նշել եմ անուններ, թե ովքեր են ներխուժել իմ սենյակ: Ասեմ, որ որոշ պակասող գրքեր եղել են հենց իմ առանձնասենյակից: Ես 8 ամիս գործուղման մեջ եմ եղել, այդ ընթացքում 5 ժամանակավոր պաշտոնակատար է եղել, եւ նաեւ թանգարանի հետ կապ չունեցող տարբեր մարդիկ են մտել: Իմ առանձնասենյակ է մտել իմ տեղակալ Սուրեն Մանուկյանը՝ 2017 թվականին հակառակվելով ինձ եւ ակադեմիայի փոխնախագահին, որից հետո բանալիները տվել է օտար մարդու: Ակադեմիայի փոխնախագահը պնդել է անգամ, որ դուրս գա, քանի որ առանց իմ թույլտվության չի կարող մտնել իմ առանձնասենյակ, սակայն նա հակառակվել է: Ի դեպ, ասեմ, որ երկար տարիներ է աշխատել ինձ հետ, սակայն մեջքից խփեց՝ հույս ունենալով, որ այդ կերպ կդառնա տնօրեն:

Դրանից հետո արաբագետ Արայիկ Հարությունյանը ներխուժեց այնտեղ՝ նախարարի կարգավիճակով: Խոսքը նույն Արայիկ Հարութունյանին է վերաբերում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար: Նրանք իրար լավ ճանաչում էին:

Ես անգամ եկել, խնդրում էի տեսակցություն, որպեսզի իմ աշխատանքից ազատումը օրինական կերպ ձեւակերպվեր, քանի որ ես գնացել էի գործուղման որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, սակայն իմ գործուղման ընթացքում ՊՈԱԿ-ը դարձել էր հիմնադրամ: Հետեւապես, ինչպե՞ս պետք է ես ազատվեի: Խնդրում էի, որ հանդիպենք եւ լուծում գտնեինք, սակայն իրենք արհամարհեցին: Հետո երբ կարճաժամկետ մեկնեցի ԱՄՆ, նրանք այդ ընթացքում, ցինիկաբար մտան սենյակ եւ հայտարարեցին, որ ես իրավունքներ եւ լիազորություն այլեւս չունեմ: Ու սա այն դեպքում, որ ես դեռեւս ազատված չէի աշխատանքից, չէի ստացել աշխատավարձ եւ ազատման հրաման: Այդ խաբեությունն իրենց ձեռագիրն է:

Հիմա նրանք իմ ցուցմունքներով դիտվում են որպես նյութական վնաս հասցրած անձինք՝ ե՛ւ թանգարանին, ե՛ւ ինձ: Բայց որոշել էին ինձնից սկսել՝ մտածելով, որ պակասորդը կարող է իմ տնից գտնեն: Այդ ամենի հիմնական նպատակը վախեցնելն է, սակայն` անկատար: Հիմա ես ակնկալում եմ, որ եւս 5 անձի տանը կլինեն նմանատիպ գործողություններ:

— Դուք ներկայացրել եք բոլոր ստացականները, թե որքան նվիրատվություններ եք կատարել տարբեր թանգարաններին: Ի՞նչը դրդեց Ձեզ դա անել:

— Առաջին անգամն էր, որ ստիպված էի նման բան անել, հատկապես իրենց այս վերջին գործողությունն անելուց հետո: Ես դա արել եմ հաճույքով, ինձ համար կենսակերպի ձեւ է, եւ չեմ հաշվել, թե իմ փողերն ում էի տալիս, քանի որ գտնում էի, որ նվիրատվություն անելը ճիշտ է: Այն ամենը, ինչ ես նվիրել եմ եւ տվել եմ թանգարաններին՝ կա փաստաթուղթ եւ ունի ստորագրություն: Ոչինչ կեղծված չէ:

Թե ինչու որոշեցի հրապարակել, ասեմ, ես ցանկացա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ցույց տալ իմ ու իրենց տարբերությունները:

— Ի՞նչ ընթացք եւ հանգուցալուծում եք տեսնում այս հարցում:

— Ընթացքը չգիտեմ, բայց շատ ուրախ եմ, որ գործը չի կարճվել: Ես շատ մեծ մտավախություն ունեի, որ կկարճեն՝ հաշվի առնելով, որ այնտեղ նախկին եւ ներկա պաշտոնյաներ կան: Իմ ցուցմունքներում անուններ կան գրված՝ փողերի լվացման, իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթեր ոչնչացնելու, Մարությանի անօրինական ընտրության դրվագով, որի միտումը այդ ամենը կոծկելն էր եւ այլն: Այսինքն, բավական ծանր մեղադրանքներ կան իմ ցուցմունքում, ու նրանք էլ որոշել էին ինձնից սկսել, վախեցնելու նպատակով, բայց ինչպես տեսնում եք, իրենց մոտ չստացվեց:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱՄՆ ուժերի տեղակայումը ավարտվում է.Իրանի վրա հարձակումը հնարավոր է ցանկացած պահի. Times of IsraelԱմեն օր նոր սենսացիա ենք լսում. Գոռ Վարդանանց (ԱՆՈՆՍ)Չի բացառվում, որ Իրանում ցույցերը կկրկնվեն. Էմմա ԲեգիջանյանՀայե՛ր, «Բարին ընդ ձեզ»Մեր բակի Գեւորիկն էլ Թաթոյանին է բանավեճի հրավիրում. ԶԱՐՄԱՆՔԽարկովում` Վոլչանսկի ճակատում ռուսական ուժերը կարեւոր ձեռքբերում ունենԱվելի լավ է սսկեք, քան ափռ-ցփռ դուրս տաք. ԲԱՄԲԱՍԱՆՔՄեկ ա՝ կկուն կանչելու ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կլիչկոն կրկին Կիևի բնակիչներին քաղաքը լքելու կոչ արեցհեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետՔաշքշուկ ու վիճաբանություն Թուրքիայի խորհրդարանումԱդրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը․ Բայրամով Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ փակ են Նպատակը վախեցնելն է, սակայն չստացվեց. եւս 5 անձի տանը կլինեն նմանատիպ գործողություններ. ԴեմոյանTikTok-ը կշարունակի գործունեությունն ԱՄՆ-ում և կպատկանի ամերիկացի ներդրողներինԱրցախում 13 հայ էր մնացել, կապի մեջ եղել ենք ՀՀ-ում գտնվող նրանց հարազատների հետ. ՍտեփանյանՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՕդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈւկրաինայի զինված ուժերը պետք է լքեն Դոնբասը՝ սա կարևոր պայման է Ռուսաստանի համար. ԿրեմլՀայկ Բաբուխանյանն այսօր՝ ժամը 16:00-ին կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված