Վճարած գումարը հեչ, բա երեխան որ հեռախոս չունենար ո՞նց էինք տակից դուրս գալու. Էրիկ Անթառանյան
ՀասարակությունՀաղորդավար Էրիկ Անթառանյանը գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում եւ դիմել Երեւանի քաղաքապետարանին.
«Այսօր 10 տարեկան տղաս դուրս է եկել դպրոցից և իր սովորական երթուղով փորձել է ավտոբուսով հասնել պարապմունքի՝ Կոմիտասի պողոտա։ Նստել է 97 համարի ավտոբուսը, որը Տիգրան մեծ պողոտա Տաշիր առևտրի կենտրոնի մոտ գտնվող կանգառ հասնելուց հետո հայտարարել է որ այլևս չի գնալու ու իջեցրել է բոլոր ուղևորներին։ Երեխան խնդրել է գոնե բացատրել թե ինչ այլ տրանսպորտով կարելի է հասնել Կոմիտաս պարապմունքի՝ վարորդը չի պատասխանել միայն ասել է, որ այլևս չի քշելու։
Ես երեխային հեռախոսով ուղղորդելով ու գեոլոկացիային հետևելով մետրոյով ու այլ տրանսպորտով տեղ հասցրի հարցը դա չէ, բայց Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ասենք թե վճարած գումարը հեչ, բա երեխան որ հեռախոս չունենար ո՞նց էինք տակից դուրս գալու»,- գերել է հաղորդավարը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
