Բացառիկ. ինչ է կատարվել Հայաստան — Ուկրաինա խաղի կուլիսներում
ՍպորտՈւկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ի Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմնին՝ կապված ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման փուլի Հայաստան — Ուկրաինա հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի հետ։
Ուկրաինական կողմի դժգոհության պատճառը Հայաստանի հավաքականի և ռուսական «Տյումենի» ֆուտզալիստ Դենիս Նևեդրովի էմոցիոնալ արձագանքն է եղել եզրափակիչ սուլիչից հետո, ինչպես նաև Instagram-ում նրա կատարած գրառումը (էմոջին):
Armsport.am-ի տեղեկություններով՝ իրավիճակը շատ ավելի խորքային է, և լարվածությունը մինչև մեկնարկը առաջացրել է հենց ուկրաինական կողմը: Թեև ֆուտզալում ընդունված կարգ է մարզիչների և խաղացողների նախախաղային ձեռքսեղմումը, ուկրաինական կողմը հրաժարվել է սեղմել այն ֆուտզալիստների ձեռքը, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի առաջնությունում:
Ստեղծված իրավիճակից ելնելով՝ թիմերը նախապես համաձայնության են եկել, որ ձեռքսեղմման արարողություն տեղի չի ունենա։ Նման բան ֆուտզալում երբեք տեղի չէր ունեցել:
Ավելին՝ սկզբնաղյուրում։
