ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ Թրամփը ցանկություն հայտնեց Չինաստանում առանձին հանդիպում անցկացնել Պուտինի հետ Ինչ է The Economist-ը կանխատեսում 2027 թվականի համար ԱԺ նիստերից առաջ Փաշինյանը զգուշացրել է․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ)

ՀՐԱՏԱՊ. Օգտատիրոջ հեռախոսահամարին գալիս է զանգ ու այլեւս կանխելն անհնար է. Ինչ է կատարվում այս պահին WhatsApp-ում

Հանդիպում

Վերջին օրերին ի հայտ է եկել WhatsApp-ի հաշիվների գողության չափազանց վտանգավոր նոր մեթոդ, որի դեպքում օգտատերը կարող է կորցնել իր հաշիվը նույնիսկ առանց որևէ խոսակցության։
Սխեման գործում է շատ արագ և աննկատ։ Օգտատիրոջ հեռախոսահամարին գալիս է զանգ, որի ընթացքում ոչ ոք չի խոսում կամ զանգը մի քանի վայրկյանում անջատվում է։ Այդ պահին խաբեբաները փորձում են նույնականացնել WhatsApp հաշիվը այլ սարքում,- այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց հայտնի տեղեկատվական անվտանգության մասնագետ Արսեն Լեվոնյանը, մանրամասնելով.

- Եթե նույն ժամանակ օգտատիրոջ հեռախոսին գալիս է հաստատման կոդ, և գործընթացը հաջողվում է, հաշիվը կարող է անցնել գողացողի վերահսկողության տակ՝ բառացիորեն րոպեների ընթացքում։
Շատ դեպքերում օգտատերը նույնիսկ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել։ WhatsApp-ը պարզապես դուրս է գալիս հաշվից, իսկ մուտք գործելը դառնում է անհնար։ Արդյունքում՝ կորում են նամակները և կոնտակտների վստահությունը, գողացված հաշիվը սկսում է օգտագործվել այլ մարդկանց խաբելու համար, ընկերներն ու հարազատները կարող են ստանալ կեղծ հաղորդագրություններ ։
Այս ամենը ցույց է տալիս, որ WhatsApp-ում անվտանգության խնդիրը դարձել է շատ լուրջ, և հաշիվը կարող է վտանգվել նույնիսկ այն դեպքում, երբ օգտատերը ոչ մի կոդ չի փոխանցել և ոչ մեկի հետ չի խոսել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ