Սա դանդաղ մարդասպանություն է. Վարդան Ղուկասյանը կոչ է անում զգոնության «Աննասուններից Հայր Մեր չեմ սպասում». Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակի պրեմիերան ԱՄՆ-ն ու Իսրայելն կոորդինացնում են Իրանին հարվածի վերջին նախապատրաստությունները Չփորձեք լպտալ, խաղեր տալ, սաղիդ դոսյեն դրածա սեղանիս.Փաշինյանը հաթաթա է տվել Նեյրոցանցը պատկերել է, թե ինչպիսին կլինի «Օրեշնիկ» հարվածը միջուկային մարտագլխիկով (Տեսանյութ) Գևորգ սրբազան, Արշակ Սրբազանը նաև քո ընտրության հետևանքով է բանտում․ Բաբայան ՀՐԱՏԱՊ. Օգտատիրոջ հեռախոսահամարին գալիս է զանգ ու այլեւս կանխելն անհնար է. Ինչ է կատարվում այս պահին WhatsApp-ում Շտապ օգնության կանչը, այ՛ո, շատ դեպքերում սպասարկում են կլինիկական օրդինատորներ, որը նոնսես է միջազգային պրակիտիկայում․ Ահազանգում է մասնագետը Բացառիկ. ինչ է կատարվել Հայաստան — Ուկրաինա խաղի կուլիսներում ԱՀԱԶԱՆԳ. Ոսկետափի վարչական ղեկավարն ու Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավորը Տեր Արտաշեսին եկեղեցին ազատելու համար մի ժամ են տվել

ԱՄՆ-ի առնվազն 18 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ձնաբքի պատճառով

Վերջին տարիների ամենաուժեղ ձնաբուքն արտակարգ իրավիճակ է առաջացրել ԱՄՆ-ում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

 

Fox News հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ ձմեռային արհավիրքը մոլեգնում է ավելի քան 40 նահանգում․ առատ ձյունն ու սառցապատումը լուրջ վտանգներ է առաջացրել շուրջ 240 միլիոն մարդու համար։ Էլեկտրաէներգիայի վթարային անջատումներն ու ճանապարհներին գոյացող խցանումները կարող են մեծ վնասներ պատճառել։

 

Օդերևութաբանների գնահատմամբ՝ հատկապես սառույցի ազդեցությանը ենթարկված շրջաններում վնասը կարող է համադրելի լինել փոթորկների առաջացրած հետևանքներին։

 

Նշվում է, որ արդեն ավելի քան 10 նահանգների ղեկավարներ տագնապ են հնչեցրել՝ եղանակային պայմանների պատճառով հայտարարելով արտակարգ դրություն և մարդկանց կոչ անելով մնալ տանը։ Նյու Մեքսիկոյից մինչև Նոր Անգլիան ընդգրկող տարածքում գտնվող նահանգների մոտավորապես 140 միլիոն բնակիչներ ստացել են ուժգին ձնաբքի վտանգների մասին նախազգուշացումներ։

 

Ազգային օդերևութաբանական ծառայությունն ամենուրեք կանխատեսում է առատ ձյուն և աղետալի սառույցի շերտ, որը տարածվում է արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա։

 

ԱՄՆ-ի ողջ տարածքում չեղարկվել է օդանավերի ավելի քան 8400 չվերթ, որոնցից շուրջ 5 հազարն, ըստ FlightAware մասնագիտական կայքի, չի իրականացվելու հունվարի 25-ին։

 

Դաշնային կառավարությունը պատրաստության աստիճանի է բերել մոտ 30 որոնողական-փրկարարական խմբեր։ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) տվյալներով՝ իշխանությունները սննդի ավելի քան 7 միլիոն պաշար, 600 հազար տաք ծածկոցներ և էլեկտրականություն արտադրող 300 գեներատոր են տեղադրել փոթորկի ազդեցության ողջ գոտում։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 23-ին սոցիալական ցանցերում տեղեկացրել էր, որ իր վարչակազմը համակարգում է գործողությունները նահանգային և տեղական իշխանությունների պաշտոնյաների հետ և լիովին պատրաստ է արձագանքման։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Սա դանդաղ մարդասպանություն է. Վարդան Ղուկասյանը կոչ է անում զգոնության«Աննասուններից Հայր Մեր չեմ սպասում». Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակի պրեմիերանԻնտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՄոսկվան բաց է Կիևի հետ երկխոսության շարունակման համար․ ՌԴ ԱԳՆԹուրքիան մտադիր է շարունակել վճռական պայքարը ԻՊ-ի դեմ․ Էրդողան«Գրկեք պինգվինին». ԹրամփԱՄՆ-ի առնվազն 18 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ձնաբքի պատճառով Մեր հավատացյալ մայրիկները կարծում էին, որ ընծայաբերված խունկն իր նպատակին է օգտագործվում. Տեր ԶարեհԱՄՆ-ն ու Իսրայելն կոորդինացնում են Իրանին հարվածի վերջին նախապատրաստություններըՉփորձեք լպտալ, խաղեր տալ, սաղիդ դոսյեն դրածա սեղանիս.Փաշինյանը հաթաթա է տվելՆեյրոցանցը պատկերել է, թե ինչպիսին կլինի «Օրեշնիկ» հարվածը միջուկային մարտագլխիկով (Տեսանյութ)ՀՖՖ-ն դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով ՀՀ-Ուկրաինա հանդիպումից առաջ և խաղի ընթացքում տեղի ունեցածըԳևորգ սրբազան, Արշակ Սրբազանը նաև քո ընտրության հետևանքով է բանտում․ Բաբայան ՀՐԱՏԱՊ. Օգտատիրոջ հեռախոսահամարին գալիս է զանգ ու այլեւս կանխելն անհնար է. Ինչ է կատարվում այս պահին WhatsApp-ումԱսատուր Մարատիչը շարունակում է «Աստղիկ» բկ-ի զարգացման սրընթաց ուղղինՇտապ օգնության կանչը, այ՛ո, շատ դեպքերում սպասարկում են կլինիկական օրդինատորներ, որը նոնսես է միջազգային պրակիտիկայում․ Ահազանգում է մասնագետըԲացառիկ. ինչ է կատարվել Հայաստան — Ուկրաինա խաղի կուլիսներում ԱՀԱԶԱՆԳ. Ոսկետափի վարչական ղեկավարն ու Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավորը Տեր Արտաշեսին եկեղեցին ազատելու համար մի ժամ են տվելՔամու ուժգնացումները և բուքը դեպի երեկո աստիճանաբար կդադարենԵղանակի պատճառով դիմորդները քննության չեն ներկայացել . Ի՞նչ է սպասվում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված