Ինտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել
ՍպորտՄիլանի «Ինտերը» Instagram-ի իր պաշտոնական էջում հայերեն գրառում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Երեկ՝ հունվարի 23-ին, Իտալիայի առաջնության 22-րդ տուրի «Պիզայի» դեմ արտագնա խաղում 37-ամյա հայ կիսապաշտպանը խփեց «ներաձուրիների» վերջին գոլը՝ մեծացնելով հաշվի տարբերությունը (6:2)։
Նշենք, որ տեսանյութում օգտագործվել է TikTok-ում հայտնի հայկական թրենդային երգ։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա Մխիթարյանը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
